Ինչ մասնագիտություն ունեն առաջին տիկնայք (Photo)

Կրթությունն ու մասնագիտությունը շատ բան կարող է պատմել մարդու մասին։ ԱՄՆ առաջին տիկինը, օրինակ, առաջին կուրսից հետո թողել է ինստիտուտն ու սկսել զբաղվել մոդելային կարիերայով։ Երգչուհի, դերասանուհի, լրագրող. ինչ կրթություն եւ մասնագիտություն ունեն տարբեր երկրների առաջնորդների կանայք, Wnews.am-ը ներկայացնում է ստորեւ.

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյան

 

 

Լրագրող

Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։

Աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում, որպես լրագրող, ապա՝ թերթի գլխավոր խմբագիր։

ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյան.

Արվեստաբան, գրող:

Ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանա-գերմանական լեզուների բաժինը:

Աշխատել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում:

Ավարտել է Լոնդոնի համալսարանի Գոլդսմիթս քոլեջը եւ ստացել արվեստի մագիստրոսի կոչում: Արվեստաբանություն է ուսանել նաեւ Լոնդոնի Սոթբիզ ինստիտուտում: Այնուհետեւ սովորել է Ուեսթմինսթեր քոլեջի նկարչական բաժնում:

 

 

ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփ.

Ընդունվել է Լյուբլյանի համալսարանի արխիտեկտուրայի եւ դիզայնի բաժինը, սակայն առաջին կուրսից թողել է կրթությունը՝ տեղափոխվելով Միլան։

Իր մոդելային կարիերան սկսել է 16 տարեկանում, ելույթ ունեցել Միլանի, Փարիզի ցուցադրություններում։ Աշխատել «Allure» ամսագրում, պրոֆեսիոնալ մոդել դառնալուց հետո սկսել աշխատել Նյու Յորքում։ Որպես մոդել տպագրվել այնպիսի ամսագրերի շապիկներին, ինչպիսիք են Vogue, Harper’s Bazaar, Ocean Drive, In Style, New York Magazine, Avenue, Allure, Vanity Fair, Self, Glamour, Elle, «Sports Illustrated Swimsuit Issue»։ Նա նաեւ նկարահանվել է «Օրինակելի արու» ֆիլմում։

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մաքրոն.

Ստանալով հումանիտար գիտությունների գծով CAPES հավաստագիր՝ նա դասավանդել է Փարիզում, որից հետո՝ Ստրասբուրգում՝ բողոքական դպրոցում։ 1991 թ. նա վերադարձել է հարազատ քաղաք եւ սկսել դասավանդել ֆրանսերեն ու լատիներեն  La Providence լիցեյում։

Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայա.

Ավարտել է Կիևի  տեխնիկական համալսարանը , Քաղաքաշինության ֆակուլտետը, մասնագիտությամբ ճարտարապետ է։

Գրել է սցենարներ հումորային հաղորդումների ու ֆիլմերի համար։

 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլիի

 

Վրաստանն ունի կին նախագահ։ Սալոմեի երկրորդ ամուսինը վրացի փիլիսոփա, լրագրող, հրապարակախոս Ժանրի Քաշիան էր։ Վերջինս կյանքից հեռացել է 2012 թվականին։

Հորդանանի թագուհի. Ռանիա ալ-Աբդուլա

Սովորել է Քուվեյթի  New English School դպրոցում, որից հետո Կահիրեի Ամերիկյան համալսարանում։ Ուսումնասիրել է բիզնեսի կառավարում։

Մեքսիկայի առաջին տիկին Անխելիկա Ռիվերա.

Նա դերասանուհի, երգչուհի։ Իր դերասանական կարիերան սկսել է 17 տարեկանում՝ նկարահանվելով մի շարք գովազդային հոլովակներում և սերիալներում։

Իսպանիայի թագուհի Լետիսիա.

Լետիսիան սովորել է Օվյեդոի  La Gesta 1 դպրոցում, որից հետո  Մադրիդում ավարտել է Ramiro de Maeztu դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել .Մադրդիդյան Կոմպլուտենս ինստիտուտը, որտեղ ստացել է լրագրողի մագիստրոսի կոչում։ Աշխատել է CNN+ ,  TVE հեռուստաընկերություններում։  2000թ. արժանացել Մադրիդյան լրատվական ասոցացիայի   Larra Award մրցանակին, որը տրվում է մինչեւ   30 տարեկան լրագրողներին մասնագիտական նվաճումների համար։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...