Թբիլիսիի առաջին տիկինը՝ fashion մայրաքաղաքներում (Photo)

Թբիլիսիի առաջին տիկինը, դիզայներ  Անուկա Արեշիձեին Wnews.am-ն արդեն անդրադարձել  է։ Նա միակ վրացի դիզայներն է,  ով երբեւէ ընտրվել է Vogue Italia х Yoox The Next Talents-ի մրցույթում։ Նրա հավաքածուն Միլանում 2016թ. դիտելու էր  եկել Աննա Վինտուրն ու Ֆրանկա Սոցցանին.  Marangoni-ի  շրջանավարտի ցուցադրությունն ամենասպասվածն է  Mercedes-Benz Fashion Week Tbilisi-ում։

Anouki ապրանքանիշը 6 տարեկան է եւ արդեն մեծ հաջողություն ունի ասիական երկրներում, վաճառվում է նաեւ Փարիզում, Farfetch, Moda Operandi եւ Yoox-ում, բուտիկներ ունի Թբիլիսիում եւ Բաքվում։

Անուկա Արեշիձեին սպասված հյուր է նորաձևության մայրաքաղաքների fashion week-երում , նա պարբերաբար հայտնվում է streetstyle լուսանկարիչների օբեկտիվում։ Բոլորովին վերջերս նա Միլանում և Փարիզում ներկա էր նորաձևության շաբաթներին։ Ներկայացնում ենք Թբիլիսիի ամենանորաձև տիկնոջ look-երը։

   

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...