Օրվա look-ը․ Աննա Հակոբյանն ու Սինգապուրի առաջին տիկինը ՝ Հայաստանում (Photo)

????????????????????????????????????
1 ձայն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29-ին Երևանում` Բաղրամյան 26-ում, դիմավորել են պաշտոնական այցով Երևան ժամանած Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սիեն Լուին և նրա տիկնոջը` Հո Չինին: Հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել տիկին Հո Չինի հետ, որին հաջորդել է այցը ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի անունից ի պատիվ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի և տիկին Հո Չինի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Սինգապուրի վարչապետի տիկինն աշխարհի ամենահեղինակավոր կանանց Forbs-ի 10-նյակում 2007թ-ին զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ։  Ինչպես Աննա Հակոբյանը, այնպես էլ նա նախապատվությունը տալիս է տեղի դիզայներներին։ Սպիտակ տուն այցի ժամանակ Հո Չին կրել է սինգապուրցի 19-ամյա դիզայների  $11 արժողությամբ պայուսակ, որից հետո ընդամենը  մեկ օրվա ընթացքում վաճառվել է շուրջ 200 նմանատիպ պայուսակ։

????????????????????????????????????

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...