Հորդանանի թագուհին ՝ հայ դիզայների զգեստով (Photo)

1 ձայն

Ծագումով հայ, լիբանանցի  հայտնի դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ երկրորդի կնոջ` թագուհի Ռանիայի լուսանկարը, ով կրում է իր ապրանքանիշով զգեստ։

«Արքայական ընտանիքի անդամները տարբերվում են աստղերից: Արքայական ընտանիքն ունի իր հմայքը»,-ֆեյսբուքյան իր էջում լուսանկարին կից գրել է դիզայները։

Հորդանանի թագուհի Ռանիային անվանում են Արեւելքի ամենապրոգրեսիվ կանանցից մեկը։ Իսկապես, Ռանիան կարողանում է վարպետորեն համադրել արաբական մոտիվները եվրոպական դասական կերպարներով եւ հայտարարում է, որ արեւելյան կանանց մասին պետք է դատել ոչ թե իրենց գլխաշորերով, այլ ուղեղի պարունակությամբ։

Ի դեպ՝ նա պարբերաբար կրում է  Գրիգոր Ջաբոտյանի հագուստները։ Նրանց նախորդ  համագործակցության մասին կարող եք կարդալ  այստեղ։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...