Նոր սեզոնի 10 գլխավոր գույները (Photo)

Ուզենք, թե ոչ, բայց պետք է խոսենք աշնանային նորաձևության մասին և համակերպվենք, որ ամառն ավարտվել է :))

Տարվա մեջ երկու անգամ նյույորքյան  Pantone Color Institute —ը  հայտարարում է ամենանորաձեւ գույները, իսկ դեկտեմբերին հրապարկում «հաղթողին»՝ որպես հաջորդ տարվա գլխավոր երանգ։ Ինչպես հայտնի է, 2019-ին այդ մրցանակին արժանացավ կորալը։  Սակայն,  գունային հաղորդակցության ոլորտի համաշխարհային լիդերը առաջարկում է մի շարք այլընտրանքներ:

Մենք՝ Wnews.am-ում սիրում ենք վառ գույներ և առանձնացրել ենք  2019-2020 Ա/Ձ սեզոնի   վառ,  կենսուրախ  գույների շորթ լիստը:

Կապույտի միանգամից 2 երանգ

Վառ ու դինամիկ կապո՞ւյտ , թե՞  նուրբ երկնագույն՝ ընտրությունը ձերն է: Ընդ որում ՝ երկու երանգն էլ ակտուալ է կրել մոնոխրոմ տարբերակով:

Կարմիրի երկու երանգ

Աշնանային սեզոնի ֆավորիտներից մեկը կարմիր total look-ն է: Հատկապես ակտուալ են  բալագույնն ու վառ, հագեցած կարմիրը: Առաջին երանգի  թավշյա կամ ատլասե երեկոյան զգետը  ձեզ միանգամից կառանձնացնի և խորհրդավոր տեսք կհաղորդի, իսկ, եթե նպատակ ունեք  միանգամից ուշադրություն գրավել՝ օրվա ցանկացած ժամին, ապա ընտրեք Չիլի անունը կրող դինամիկ կարմիրը:  Վստահ եղեք, որ այդ գույնն իր վրա է գրավելու բոլորի ուշադրությունը, հետևաբար,  կրեք մարմնի այն հատվածում, որը ցանկանում եք ընդգծել:

Նարնջագույն

Տաք, ամառային գույնը աշնանային զգեստապահարանում փորձարկումների մեծ հնարավորություն է տալիս: Այն կարելի է համարձակորեն համադրել ամենատարբեր երանգների ու պրինտների հետ: Ընդհանրապես, այս գույնն ընտրում են կրեատիվ կանայք: Այս սեզոն հատկապես ակտուալ են նարնջագույն փետուրները, միայն թե այդ պարագայում  աննկատ մնալու տարբերակ հաստատ չեք ունենա:

Նուրբ կանաչ

Չգիտեմ՝ ինչ եք պատկերացնում նուրբ կանաչ ասելով, բայց ես նկատի ունեմ ավոկադոյի և կիտրոնի խառնուրդը, ստացվում է կանաչի շատ ինքնատիպ երանգ:  Այն կարելի է համադրել նարնջագույնի, շագանակագույնի, դեղինի, ոսկեգույնի հետ, կամ կրել մոնոխրոմ տարբերակով:

Սուրճ. մուգ շագանակագույն

Հրաշալի փոխարինում է սևին  և լավ է համադրվում  սեզոնին ակտուալ գրեթե բոլոր երանգների հետ:  Այս երանգն իրենց հավաքածուներում օգտագործել են Chloé, Bottega Veneta, Salvatore Ferragamo և մի շարք այլ նորաձևության տներ:

Լավանդա կամ նարդոս 

Տիպիկ ամառային այս երանգը հայտնվել է Missoni, Balmain, Dries Van Noten  նորաձևության տների աշնանային հավաքածուներում և դա ինձ դուր է գալիս: Աշնանային ստերիոտիպային երանգների կողքին այն հրաշալի այլընտրանք է:

Մոխրագույն

Դասական ու էլեգանտ մոխրագույնը աշնանային զգեստապահարանի հիմքն է, որի հետ կարելի է համադրել աշնանային յուրաքանչյուր երանգ:  Բացի այդ, դիզայներներն առաջարկում են ստեղծել total look-եր ՝բացառապես մոխրագույնով: Մոխրագույնը կարելի է տեսնել Christian Dior, Prada, Sportmaх  նորաձևության տների  աշնանային հավաքածուներում:

Վարդագույն

Խորհուրդ է տրվում կրել հատկապես մռայլ աշնանային օրերին , որպեսզի բարձրացնեք ինչպես ձեր , այնպես էլ շրջապատի տրամադրությունը:

Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...