Nemra, Allianplace, Clocker, Gordonach բենդերն ու Wnews.am-ը «One Caucasus» երաժշտական փառատոնում (Photo)

Օգոստոսի 22-ից 25-ը Ծերակվիում  տեղի կունենա  6-րդ «One Caucasus» երաժշտական փառատոնը, որին մասնակցելու  են երաժշտական բենդեր աշխարհի 15  երկրներից, այդ թվում՝  Սենեգալ, Ֆրանսիա,  Ուկրաինա,  Անգլիա, Լեհաստան, Վրաստան, Ադրբեջան : Հայաստանից տարածաշրջանի ամենամեծ փառատոնին մասնակցելու են Նեմրա, Allianplace, Clocker, Gordonach բենդերը:

Wnews.am-ն արդեն մեկ շաբաթ է գտնվում է փառատոնի տարածքում,մեր խմբագիր Գայանե Շահինյանը ներգրավված է փառատոնի PR խմբում,  այստեղ հավաքվել են արվեստագետներ, բլոգերներ, ճարտարապետներ ,լրագրողներ աշխարհի տարբեր ծայրերից: Մինչ փառատոնի սկիզբը  տարբեր երկրներից հավաքված  լավագույն երիտասարդ մասնագետները կառուցելու են երաժշտական քաղաքը ՝ պատրաստվելով ընդունել փառատոնի հյուրերին:

Ստեղծագործ մտքեր, անհավանական ու խենթ իդեաներ, պարեր ողջ գիշեր, լավ երաժշտություն, տարբեր մշակույթներ, լեզուներ ու երիտասարդ, տաղանդավոր մարդիկ ՝մեկ վայրում: Ի՞նչ կարող է լինել ավելի լավ:  Կովկասյան տարածաշրջանում անցկացվող ամենաոգեշնչող փառատոնը միավորում է երաժշտության, երիտասարդության , արվեստի միջոցով:

«One Caucasus»-ին մասնակցությունն անվճար է: Փառատոնի թիմն ապահովում է ամենօրյա անվճար տեղափոխում Թբիլիսիից, Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջաններից մինչև փառատոնի անցկացման վայրը: Հարևանությամբ գործող վրանային գիշերակացի համար նախատեսված գոտին նույնպես տրամադրվում  է անվճար, ցանկության դեպքում կարելի է վարձակալել նաև վրան: Փառատոնի  մանրամասներին   կարող եք ծանոթանալ     http://www.onecaucasus.org կայքում կամ @OneCaucasus ֆեյսբուքյան և @one_caucasus ինստագրամյան էջերում, ինչպես նաև հետևել  Wnews.am-ի ուղիղ եթերներին ֆեստի տարածքից:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...