«Հայերը շատ խիստ են հագնվում». Կարինե Հարությունովա. fashion-գիգանտ Farfetch-ի ոճաբանը հայուհի է (Photo)

Farfetch օնլայն խանութը բոլորովին վերջերս  675 մլն դոլարով  ձեռք բերեց Off-White, Palm Angels, Heron Preston և մի շարք այլ  հայտնի բրենդեր՝ դառնալով իսկական fashion-գիգանտ օնլայն հարթակում: Պարզվում է `ամենամեծ fashion-պլատֆորմի՝ Farfetch-ի,  ոճաբանն ու  բայերը հայուհի է ՝ Կարինե Հարությունովան: Երիտասարդ , չափազանց ոճային Հարությունովան արդեն 8 տարի  է զբաղվում է  նորաձևությամբ և նա Wnews.am-ի նոր հերոսուհին է:

-Կարինե, առաջի՞ն անգամ ես Հայաստանում:

– Արդեն 3-րդ անգամ եմ Հայաստան գալիս, ինքս էլ կիսով չափ հայուհի եմ, նույնիսկ կարողանում եմ մի փոքր հայերեն խոսել: Ինձ դուր է գալիս մթնոլորտն այստեղ , նաև՝ հայկական մշակույթը: Փնտրում եմ հայ դիզայներների, ինձ հետաքրքիր է՝ ինչպես են այստեղ դիզայներները աշխատում: Ընդհանրապես, միշտ ուրախ եմ Հայաստանում լինելու համար:

-Գտե՞լ ես արդեն քեզ հետաքրքիր հայ դիզայներներ: 

– Եղել եմ մի քանի հայ դիզայներների մոտ և այն, ինչ նրանք անում են, ինձ շատ է դուր  եկել: Նրանք շատ տարբեր են, շատ տարված չեն հայկական ավանդական հագուստներով, շատ ժամանակակից են:  Իմ կարծիքով,  լինել դիզայներ մեր օրերում նշանակում է, իհարկե, հարգել ավանդույթները և քո մշակույթը, բայց մենք ժամանակակից կանայք ենք , մենք ուզում ենք կրել ժամանակակից հագուստ , ուզում ենք, որ դիզայներները առաջարկեն հագուստ, որը մենք կկարողանանք կրել ամեն օր՝ գնալ զբոսնելու, գնալ աշխատանքի և այլն: Ես վստահ չեմ, որ ազգային հագուստը կամ ազգային տարրերը հարմար են այս ամենի համար: Դրանք գեղեցիկ են, հետաքրքիր են, մենք պետք է հարգենք դրանք, բայց նաև  պեռք է հասկանանք, թե ինչ է երիտասարդ կինն ուզում, այսինքն, դիզայները պետք է մտածի հենց նրանց մասին, ինչ որ բան ստեղծելիս:

-Ո՞վ է   բայերը:

-Բայերը մարդ է, ով առաջ է նայում , գիտի, թե 6 ամիս հետո ինչ կուզենա իր հաճախորդը, որ ապրանքը, թրենդը պահանջված կլինի, մինչև անգամ, եթե հաճախորդներն իրենք դեռ չգիտեն, թե ինչ են ուզելու: Երբ գալիս ես խանութ, միգուցե դու պայուսակի կարիք չունես և տանը , նվազագույնը 5-6 պայուսակ ունես,  բայց  գալիս ես, տեսնում և հասկանում , որ ուզում ես հենց այդ պայուսակը: Բայերը  մարդ է, ով կարողանում է հասկանալ իր հաճախորդին , գուշակել , թե ինչ նա  կցանկանա ապագայում :

-Հայաստանում այդ ոլորտում դեռ հայտնի անուններ  չունենք, ի՞նչ է նշանակում լինել լավ բայեր:

-Դու պետք է տեսնես ավելին, պետք է կարդաս պրոֆեսիոնալ մամուլ, պետք է կատարես որոշակի վերլուծություններ, հասկանաս, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչ է կատարվում քաղաքական դաշտում, որովհետև նորաձևությունը շատ կապակցված է քաղաքականության հետ, փորձես հասկանալ թրենդները: Հայաստանն աշխահի մի մասն է և պետք է տեղյալ լինել, թե ինչ է կատարվում աշխարհում: Չպետք է առանձնանալ , չպետք է կենտրոնանալ միայն լոկալ պահանջների և իրադարձությունների վրա: Պետք է մտածել գլոբալ: Երիտասարդները աշխարհի բոլոր ծայրերում նույն բանն են ուզում և պետք է հասկանալ աշխարհի  պահանջներեը , պետք է շատ տեսնել և շատ իմանալ, պետք է լեզուներ իմանալ  և,  իհարկե, պետք է շատ ճանապարհորդել:

-Ի՞նչ ակտուալ կլինի 6 ամի անց:

-Վեց ամիս անց ցուրտ կլինի և գլխավոր բանը, ինչի վրա պետք է շեշտը դնել, արդյոք այն, ինչ դու առաջարկելու ես  ադապտացված է տվյալ երկրի կլիմային,  մենթալիտետին , կառուցվաքծին,  լայֆսթայլին: Օրինակ ՌԴ-ում մեծ պրոբլեմ կա՝  կանայք գնում են այն ամենն, ինչ տեսնում են մյուսների հագին և դա սարսափելի է. ոչ մի ինդիվիդուալություն: Դու գալիս ես Ռուսաստան և տեսնում ես, որ բոլորը կրում են միևնույն բանը , դա շատ տխուր է:  Մեկը կարող է բարձրահասակ լինել, մյուսը՝ ցածրահասակ և նույն բանը բոլորին չի կարող սազել:

-Երևանյան streetstyle- ի մասին ի՞նչ կասես:

– Դեռ չեմ հասցրել նկատել, գնահատել, միգուցե այնպիսի վայրերում չեմ եղել, որտեղ հավաքվում են ոճային մարդիկ: Այն, ինչ տեսել եմ այս ընթացքում շատ խիստ ոճն է, խիստ հագուստը:


Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...