Կին, ով նորաձևությունը բերեց Ռուսաստան. Ալլա Վերբերի fashion պատմությունները

62 տարեկան հասակում մահացել է  Ալլա Վերբերը : Ալլա Վերբերը ռուսական նորաձևության աշխարհի ամենահեղինակավոր կանանցից էր, նա ЦУМ-ի նորաձևության  տնօրենն էր, Mercury -ի գլխավոր տնօրենը : Ալլա Վերբերը  կին էր, ով լյուքս դասի նորաձևությունը բերեց Ռուսաստան, նա ՌԴ գլխավոր բայերն էր:  Ալլա Վերբերի  ընկերների շարքում էին Դոնաթելլա Վերսաչեն, Դոմենիկո Դոլչեն, Ստեֆանո Գաբանան, նրա #guesswhereiam հեշթեգը դարձավ կուլտային ՝ ոգեշնչելով դիզայներներին ստեղծել  հավաքածուներ  Guess where I am?  գրությամբ: Մենք առանձնացրել ենք ռուսական նորաձևության ինդուստրիայի ամենահեղինակավոր կնոջ  fashion պատմությունները:

 «Հիշում եք 90-ականների Dolce & Gabbana-ն՝ խիստ սև վերարկու, աննշան կրունկով սև կոշիկներ և առանց լոգոտիպի պայուսակ: Եվ ես, հենց այդ ժամանակ,  մտնում եմ  Dolce & Gabbana -ի գրասենյակ՝ ամբողջությամբ Chanel հագած, Chanel-ից իմ զարդերի ողջ հավաքածուն վրաս կախված, մեծ լայնեզր Chanel -յան գլխարկը գլխիս: Երբեք չեմ մոռանա Դոմենիկո Դոլչեի հայացքն այդ պահին, նա ինձ  նույնիսկ չբարևեց , ուղղակի ասաց մենեջերին  «Դուրս վռնդեք այս տիկնոջը»» :

«Գիտեք ինչպես ես առաջին անգամ գնեցի Fendi պայուսակ: Կարլ Լագերֆելդը հրաժարվեց ինձ հետ ընթրել, որովհետև ես նրա հետ հանդիպման էի եկել Prada պայուսակով: Նա ասաց. «Նախ Fendi պայուսակ, ապա՝ ընթրիք»: Ես ստիպված պատվիրեցի Fendi  իմ առաջին պայուսակը»:

«Նորձևությունը ես սիրում եմ, այդ պատճառով անընդհատ փնտրում եմ նոր դիզայներներ, ընկերություն եմ անում նրանց հետ, հետևում եմ այն ամենին, ինչ կատարվում է այդ ոլորտում: Եթե քեզ իսկապես դուր է գալիս այն, ինչով դու զբաղվում ես, դու միշտ զգում ես ժամանակի ռիթմը  ու քեզ երիտասարդ ես զգում»:

«Լյուքսը երբեք չի մեռնի, բայց նորաձևությունն ավելի դեմոկրատական կդառնա: Հիմա կարելի է  black tie դրեսս-կոդին համապատասխանել անգամ 5 եվրո արժողությամբ զգեստով: Եթե դու ունես իդեալական կառուցվածք, կարող ես անգամ բիժուտերիա կրել, միևնույն է՝ շքեղ տեսք կունենաս, ես երբեմն տեսնում եմ այդպիսի աղջիկներ ու նրանք ինձ  դուր են գալիս, թեպետ ես, իհարկե, բարձր նորաձևության  կողմնակից եմ»:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...