«Սպարապետի օրը»՝ Խնձորեսկում՝ առաջին դեմքերի ներկայությամբ (Photo)

ՀՀ պաշտպանության նախարարությունը և «Շարմ Հոլդինգը» օգոստոսի 5-ին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հրավիրել էին  Խնձորեսկ՝ արդեն երկրորդ անգամ անցկացվող «ՍՊԱՐԱՊԵՏԻ ՕՐ» տոնական միջոցառմանը: Wnews.am -ը ևս հրավիրված էր:

Սյունիքի գեղեցիկ բնությունը՝ Խնձորեսկի հայտնի Ճոճվող կամուրջով,  Միքայել Ոսկանյան և ընկերներ էթնիկ ջազ / ֆոլկ ֆյուժն խմբի երաժշտությունը, ազգային խաղեր, ավանդական պարեր, թատերական բեմականացումներ, տաղավարներում՝ ձեռագործ իրերի, ավանդական ուտեստների ցուցադրություն. այս ամենը ստեղծել էին առանձնահատուկ տրամադրություն:

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արթուր Վանեցյանը ՝տիկնոջ հետ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...