Մեկ շաբաթ անտառում , վրանների տակ, առանց կապ միջոցի՝ Green Camp-ի հետ (Photo)

Մեկ շաբաթ  անտառում , վրանների տակ, առանց կապ միջոցի անցկացնելու  գաղափարը  սկզբում ինձ վստահելի չթվաց, իմ   սկեպտիզմն ավելացավ , երբ   քեմփի համար անհրաժեշտ իրերի ցանկում կարդացի «պարտադիր ունենալ  Մոծակի դեղ» արտահայտությունը: Որպեսզի ավելի լավ պատկերացնեք՝ վերջին երեք տարիներին, հիմնական վայրերը, որտեղ ես եղել եմ նորաձևության ցուցադրություններն են ու աղջկական, գրեթե գլամուրային միջոցառումները: Բայց…էլ երբ, եթե ոչ ամռանը պետք է փորձել նոր , անսովոր ու արկածային ինչ -որ բան: Հենց այս մտքերով էլ ես արագ վերցրեցի ուսապարկս, առաջին իսկ խանութից գնեցի վերը նշված Մոծակի դեղը (որը, բարեբախտաբար, այդպես էլ պետք չեկավ) և միացա Green Camp-ին: Առաջ ընկնելով ասեմ, որ դա ավելի քան ճիշտ որոշում էր:

Պարզվեց, որ Green Camp-ն անցկացվում է արդեն չորրորդ տարին  ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրի (UNDP)  և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի(GEF) հետ համագործակցության շնորհիվ: Այն երիտասարդական, բնապահպանական ֆեստ է շուրջ 80 մասնակիցով։ Green Camp-ի հիմնադիրը երիտասարդ աղջիկ է՝ անսպառ էներգիայով Լիանա Մանուսաջյանը (Wnews.am-ի հերոսուհիներն ամենուր են) : Ֆեստի նպատակը  բնությունը սիրող ու առողջ ապրելակերպով հետաքրքրված երիտասարդներին միավորելն է: Լիանան նշում է. «Green Camp-ը դա ընտանիք է, որտեղ կան իրարից շատ տարբեր երիտասարդներ, բայց նրանց միավորում է սերը բնության և առողջ ապրելակերպի շուրջ։ Իզուր չէ, որ ամեն քեմփից հետո մեր շրջանակները լայնանում են ու հին քեմփցիներին միանում են նորերը և  շատ կարճ ժամանակում դառնում լավ ընկերներ»։

Քեմփը սկսվեց Ջիլիզայի անտառում ՝ անսահման գեղեցիկ բնություն, վրաններ, առավոտյան ֆիթնես՝ սարերում, գիշերը՝ կիթառով երգեր խարույկի շուրջ, քայլարշավեր դեպի հազարավոր տարիների պատմություն ունեցող վանքեր ու բերդեր, առողջ ու օգտակար սնունդ բնության գրկում և , ամենակարևորը, հրաշալի մարդիկ: Ես վայելեցի քեմփի յուրաքանչյուր օրը և  ուրախ եմ միանալ  Green Camp-ի ընտանիքին: Ի դեպ՝  նոր քեմփերի, ֆեստերի մասին տեղեկությունների համար հետևեք GREEN CAMP Armenia ֆեյսբուքյան էջին: 

Գայանե Շահինյան

Լուսանկարիչ Ստեփան Հակոբյան

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...