Փայլուն, գայթակղիչ ու շքեղ. նորաձևությունն ու ոճը՝ Լիբանանում` մեր աչքերով (Photo)

«Շքեղությունը մենք ենք »  արտահայտությունը հրաշալի բնութագրում է  Բեյրութի նորաձևության աստվածներին ։ Ո՞րն է պատճառը, որ Մերձավոր Արևելքը, Լիբանանը նորաձևության ոլորտում տվել են այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Elie Saab,  Zuhair Murad, Robert Abi Nader, Reem Acra, Toni Gard և այլոք։ Աշխարհում նրանք հայտնի են որպես հրաշագործներ, ովքեր ստանում են արևելյան ու եվրոպական ոճերի հեքիաթային խառնուրդ։

Բեյրութում առաջին օրը, երբ արագ զգեստափոխվեցի, հագա փաբ գնալու հագուստս /ջինս, շապիկ/  և գնացի աղմկոտ փաբերի ու ակումբների փողոց, բախվեցի բեյրութցի կանանց ճչացող, փայլուն, գայթակղիչ ու շքեղ հագուկապի մրցակցությանը։ Հասկացա, որ սա քաղաք է , որն ունի իր ոճը: Տեղացի կանանց fashion  նախապատվությունները հասկանալու համար էլ զրուցեցի լիբանանահայ դիզայներ Վարանտ Ապրահամյանի հետ:

Կանացի երեկոյան զգեստների դիզայներ Վարանտը երկու տարի աշխատել է Robert Abi Nader-ի հետ: Նրա հետ աշխատելու տարիները դիզայները բնութագրում է որպես  այլ իրականություն,  շքեղության, ոճի ու էլեգանտության թագավորություն։ Այն ունի իր կանոները իր սկիզբը ու վերջը, որտեղ միակ գերակա թելադրողը երևակայությունն է։

Վարանտի խոսքով՝ Լիբանանցի դիզայներների համաշխարհային հաջողությունների պատճառը ճաշակի կատարյալ զգացողությունն է և ֆրանսիական ու արաբական ոճերի գրագետ,  եվրոպականի և ասիականի ֆանտաստիկ միաձուլումը։

«Լիբանանցի կանայք սիրում են, որ երեկոյան զգեստը լինի բաց, մարմինը դաջվածքի նախշերի պես ընդգծող, անգամ առօրյա հագուստի մեջ նախընտրում են կանացի և գայթակղող մոդելները։ Դա ոչ միայն կապված է նորաձևության թրենդների հետ, այլև հենց լիբանանցիների խառնվածքի՝ նրանք սիրում են առանձնանալ և լինել ուշադրության կենտրոնում։ Հենց այս մղումն է, որ ստիպում է կանանց էքսկլյուզիվ զգեստներ ցանկանալ»,-ասում է դիզայները։ Վարանտ Ապրահամյանը ստեղծում  է զգեստներ  միայն մեկ օրինակով, ինչն ընդգծում է հագուստի բացառիկությունը:  Դիզայներնի հավաքածուները պարբերաբար  ներկայացվում են հեղինակավոր fashion week-երում:

Այս զգեստները պարադոքսալ գեղեցկություն ունեն՝ կարծես բնության շարունակությունը լինեն բայց հարմար են միայն մեծ շոուների ու շքեղ երեկույթների ու բեմերի համար։

Դիզայները խորհուրդ է տալիս  «եղե՛ք ինքնավստահ և բացառիկ»։

Վարանտի խոսքով՝ հայ կանայք իսկապես ամենագեղեցիկն են և տպավորված է, որ Երևանում կանայք սկսել են հագնվել յուրահատուկ կերպով՝ ըստ հագուստի կարելի է հասկանալ կրողի բնավորությունը, նախասիրությունները և ընդգծված անհատականությունը։

Իսկ ես տպավորված էի, ոչ միայն այստեղի նորաձևությամբ այլև երկրի շքեղությամբ, զուր չէ որ ասում են Լիբանանը Արևելքի Փարիզն է, իսկ մարդկանց լավ ապրել չես արգելի :

Հեղինակ՝ Արմինե Ճաղարյան

Հագուստը՝ Վարանտ Ապրահամյան

Լուսանկարների հղինակ՝ լիբանանցի fashion  լուսանկարիչ Սիմաան Խոուրի

Հատուկ ՝ Wnews.am-ի համար

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...