Ամենահարուստ հայուհին միլիարդատեր Ուորեն Բաֆֆեթից դատարանով պահանջում է 1,1 մլրդ դոլար

«Forbes» -ի  վարկածով  2019-ին  ԱՄՆ ամենահարուստ 80 կանանց ցանկում, ովքեր բիզնես են հիմնել սեփական ուժերով, ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար  Քերոլին Ռաֆաելյանը զբաղեցնում է  42-րդ հորիզոնականը : Wnews.am-ը բազմիցս անդրադարձել է  ամենահարուստ հայուհուն՝ Alex&Ani ընկերության հիմնադիր Քերոլին ՌաֆաելյանինՔերոլինի եկամուտն՝ ըստ  Forbes-ի  2019-ին  կազմել է  520 մլն դոլար:

Աշխարհի ամենահարուստ հայուհի Քերոլին Ռաֆաելյանը դատի է տվել Bank of America-ին ու պահանջում է հատուցել իր ընկերության կորուստները՝ մոտ 1,1 միլիարդ դոլար։ Ամերիկահայ գործարարը բանկին մեղադրում է սեռական խտրականություն դրսևորելու մեջ։ Մեղադրանքում նշվում է , որ բանկը փորձում է վերադարձնել այն ժամանակները, երբ  ընկերության ֆինանսական ղեկավարի պաշտոնում տղամարդ էր:

Հայազգի կին գործարարը պնդում է, որ իր դեմ դավադրություն է իրականացվում, քանի որ բանկն ապօրինի փակել է իր ընկերության վարկային գիծը, բայց շարունակում է պարբերաբար գանձումներ անել այդ հաշվի սպասարկման համար։  Ըստ Ռաֆաելյանի՝ բանկից հայտարարել են, որ ընկերությունը պետք է տղամարդ ղեկավար նշանակի:

Ռաֆաելյանը վստահ է, որ  իր դեմ աշխատում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Ուորեն Բաֆֆեթը, որի Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամը բանկի հիմնական սեփականատերերից է։

Ռաֆաելյանի խոսքով՝ Բաֆֆեթը հիմա ներդրումներ է կատարել չինական մի ընկերության մեջ, որը կեղծում է «Alex and Ani» բրենդի զարդերը։ Հետևաբար, ամերիկացի միլիարդատերը միջամտում է բանկի գործերին, որ վերջինս ֆինանսական նեղ դրության մեջ գցի հայ գործարարին պատկանող ընկերությունը:

Հետաքրքիր է, որ 2014-ին Քերոլին Ռաֆաելյանը նկարահանվել է   Bank of America-ի գովազդում, որպես կին գործարար: Ի դեպ՝ բանկի դեմ սա առաջին գենդերային դիսկրիմինացիայի  մեղադրանքը չէ :

Նշենք, որ  2010-ին  Քերոլին Ռաֆաելյանի հիմնած Alex&Ani  ընկերության եկամուտը կազմել է մոտ 4.5 մլն դոլար: 2015-ին վաճառքի ծավալները հասնում են 500 միլիոն դոլարի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը առաջին անգամ  հայտնվում է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: 2016-ին Ռաֆայելյանը 700 մլն դոլար կարողությամբ 22-րդն էր Forbes-ի  ցուցակում, իսկ 2017-ին   նա բարելավել է դիրքերը ՝բարձրանալով 19-րդ հորիզոնական:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...