Երիտասարդ և հաջողակ. Տարվա ամենապահանջված բժիշկ-կոսմետոլոգ Վերոնիկա Ռոմանիխինան Wnews.am-ի նոր հերոսուհին է (Photo)

Վերոնիկա Ռոմանիխինայի սպասասրահում միշտ հերթ է , նրա աշխատասենյակում հայտնվելու համար անհրաժեշտ է  գրանցվել մի քանի օր առաջ:  Պատահական չէ, որ նա  այս տարի արժանացավ «Տարվա  ամենապահանջված երիտասարդ բժիշկ-կոսմետոլոգ» մրցանակին: Վերոնիկան  ավարտել  է ԵՊԲՀ-ի օրդինատուրան,  մասնագիտությամբ պլաստիկ վիրաբույժ է:  Էսթետիկ գեղեցկության ոլորտի լավագույն  երիտասարդ մասնագետին վստահում են ոչ միայն մասնագիտական բարձր որակների, այլև՝ հաճաախորդների հանդեպ չափազանց հոգատար վերաբերմունքի համար : Վերոնիկա Ռոմանիխինան   իսկական նոր ժամանակների աղջիկ է՝  երիտասարդ, գեղեցիկ, պրոֆեսիոնալ և նա Wnews.am-ի նոր հերոսուհին է:
-Վերոնիկա,  մեր նախորդ  զրույցից անցել է մեկ տարի ու այն,կարծես,  բավական հագեցած է  եղել քեզ համար : Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ես ունեցել: 
-Այո՛, այս ընթացքում վերապատրաստումներ եմ անցել արտերկրում,  նոր տեխնիկաներ եմ յուրացրել, նոր նյութեր եմ օգտագործում  և,  իհարկե, այս տարվա ամենագլխավոր ձեռքբերումս համարում եմ իմ  ընտանիքի ստեղծումը:
-Շնորհավորում եմ, նաև այս տարի  արժանացար  «Տարվա ամենապահանջված երիտասարդ կոսմետոլոգ» մրցանակին: 
 -Դա ինձ համար շատ պարտավորեցնող մրցանակ  է , որովհետև իմ պացիենտների  վստահության շնորհիվ է , իսկ նրանց վստահությունն ինձ համար ամենակարևորն է:
 -Հիմա գրեթե յուրաքանչյուր գեղեցկության սրահում կատարում են գեղեցկության ներարկումներ, ինչպե՞ս  հասկանալ, որ կարելի է վստահել տվյալ մասնագետին:

– Մասնագետը պարտադիր պետք է ունենան  բժշկական կրթություն: Ամոթ չէ պահանջել դիպլոմը, իմ սենյակում այն դրված է: Բժիշկը շատ լավ հասկանում է ներքին պրոցեսները, չէ՞ որ միայն ներարկել իմանալը բավարար չէ, պարտադիր անհրաժեշտ է լիցենզիա ստանալ, որպեսզի իրավունք ունենան ներարկումներ կատարել: Բացի այդ, պետք է ծանոթանալ մասնագետի աշխատանքներին և հաշվի առնել վերջինիս փորձը:

-Մեր նախորդ նյութից հետո շատ արձագանքներ ստացանք քո հաճախորդներից և բոլորը փաստում էին , որ այդ ոլորտում դու իրոք լավագույններից ես: Ի՞նչ կարևոր հատկություններ պետք է ունենա կոսմետոլոգը , որ հաճախորդը վստահի նրան և կրկին վերադառնա նրա մոտ : Ի՞նչ խորհուրդ կտաս էսթետիկ գեղեցկության ոլորտում կարիերան նոր-նոր սկսող բժիշկ-կոսմետոլոգներին :
 
 -Ամենակարևոր հատկությունը բժշկի գրագետ լինելն է  և  յուրաքանչյուր պացիենտին անհատական, հատուկ վերաբերվելը: Շատ կարևոր է  միշտ լինել կապ մեջ պացիենտի հետ, որ նա իրեն հուզող ցանկացած հարցի դեպքում  անմիջապես կապվի քեզ հետ: Կոսմետոլոգների համար  շատ կարևոր է ընտրել գրագետ և խելացի ուսուցիչ, որպեսզի գիտելիքների ճիշտ հիմք ստեղծվի,  նաև պետք է անընդհատ զարգանալ, վերապատրաստվել և տեղյակ լինել ոլորտի բոլոր նորություններից:
 
Շուրթերի ծավալի մեծացումը շարուանկո՞ւմ է մնալ ամենապահանջվածը հայուհիների շրջանում, թե՞ այն արդեն անտիթրնեդ է: 
-Այո՛, ամենապահանջված պրոցեդուրան դեռ դա է, բայց վերջին  մեկ տարում  ավելացել է հետաքրքրությոնը  բոտուլինոթերապիայի և բիոռեվիտալիզացիայի հանդեպ:  Բոտուլինոթերապիան  հիանալի միջոց է ձերբազատվելու ճակատի և աչքերի շուրջ կնճիռներից՝ այսպես ասած սագաթաթիկներից, իսկ  բիոռեվիտալիզացիան թույլ է տալիս ունենալ երիտասարդ, խոնավեցված և առանց կնճիռների ու ծակոտիների մաշկ: Հատկապես ցուցված է 35 տարեկան և բարձր կանանց՝ մաշկի ծերացումը կանխելու և խնամված տեսք ունենալու համար:
-Էսթետիկ բժշկությունը նաև հոգեբանական ազդեցություն է ունենում, ինպե՞ս է փոխվում այցելուների ինքնագնահատականը  ներարկումներից հետո:

-Շատերն ուրախությամբ ասում են, որ  ավելի  ինքնավստահ են դարձել, շատ հաճելի է տեսնել ինչպես են աշխատասենյակից  դուրս գալիս բարձր տրամադրությամբ, երջանիկ , բայց լինում են դեպքեր, երբ այցելուն  ուղղակի դժգոհ է իր արտաքինից, մի բան է փոխում, հետո կենտրոնանում է մեկ այլ բանի վրա, հետո դա էլ է փոխում, ու այդպես շարունակ,  դա արդեն հոգեբանական խնդիր է և կախված չէ արտաքինի հետ:

-Ի՞նչ ես անում, երբ այցելուն ունի ներարկումներից ակնհայտ կախվածություն։

-Շատերի մոտ առաջին ներարկումից հետո դառնում է կախվածություն և այդ դեպքում կարևոր է  բացատրել և փորձել հետ պահել կրկին ներարկում անելու մտքից: Փորձում եմ բացատրել, որ  միջամտությունն ավելորդ է և հիմնականում  ինձ հաջողվում է դա:

-Որպես մասնագետ ի՞նչ խորհուրդ կտաս այն կանանց, ովքեր դեռ չեն կողմնորոշվել գեղեցկության ներարկումներ անելու հարցում։

-Ամենակարևորը չափը չկորցնեն, որովհետև աչքը սովորում է փոփոխությանը և թվում է, թե շրթունքներն իրենց նախկին ֆորմային են վերադարձել , պետք է էլի ծավալ հաղորդել և այդպիսով կախվածության մեջ են ընկնում: Ես միշտ ասում եմ, որ ամենակարևորը ճիշտ ժամանակին կանգ առնելն  է, որպեսզի չափը չանցնենք:  Բոտոքսը չարաշահելու դեպքում էլ դեմքը քարանում է, միմիկա չի լինում:

 -Զրույցի սկզբում նշեցիր, որ այս տարի նաև քո հարսանիքն էր , հե՞շտ է արդյոք համատեղել աշխատանքն ու ընտանիքը :
-Ինչպես յուրաքանչյուր կին, ես նույնպես ընտանիքին յուրահատուկ տեղ եմ տալիս, որքան էլ աշխատանքն ինձ համար կարևոր լինի: Վստահ եմ՝ մեծ  ցանկության և մեծ  սիրո դեպքում անպայման կստացվի այդ երկուսը համատեղել: Բարեբախտաբար, ամուսինս ինձ աջակցում է ցանկացած հարցում և  համատեղ ամեն ինչ ավելի հեշտ է ստացվում :

Բժկուհու հետ կապ հաստատելու համար
Ինստագրամ  dr.romanika
Հեռախոս  +374 98 226668
Բժշկուհու հետ մեր առաջին զրույցը՝ այստեղ

Զրուցեց Գայանե Շահինյանը
Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...