Ալեքսիս Օհանյանի կինը՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը ՝ Harper’s BAZAAR -ի շապիկին (Photo)

Ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի, «Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող  Սերենա Ուիլյամսը հայտնվել է ամերիկյան Harper’s BAZAAR ամսագրի շապիկին:

Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը լուսանկարվել է բավական համարձակ կերպարով՝   Ralph Lauren զգեստով և Louboutin կոշիկներով

Harper’s BAZAAR-ի  հետ զրույցում թենիսիտուհին պատմել է , որ միշտ ամաչել է իր կառուցվածքից. «Ինձ տարբեր մականուններով էին դիմում, ծիծաղում էին իմ մեջքի հետևում: Ինձ համար հեշտ չի եղել, բայց ես գիտեի, եթե ես հանձնվեմ ոչինչ չի փոխվի»: 

Նա խոսել է նաև դստեր մասին. «Իմ դուստրն  այն պատճառն է, որի շնորհիվ ես միշտ ոտքի եմ կանգնում ու երբեք չեմ հանձնվում »,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը Forbes ամսագրի վարկածով ընդգրկվել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցանկում:

37-ամյա մարզուհին, որը սպորտ է վերադարձել դստեր ծնունդից հետո, զբաղեցրել է 79-րդ հորիզոնականը:

Սերենան մարզաշխարհի միակ ներկայացուցիչն է եղել այս ցանկում:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...