«Միսս Արմենիա»-ն ընտրեց Top Model մրցույթի հաղթողին (Photo)

ArmMod Fashion-ի  ցուցադրությունները սովորաբար աչքի են ընկնում ցուցադրության վայրի ինքնատիպ ընտրությամբ, մեկ դա գինու գործարան է, մեկ՝ Գյումրու Սև Բերդը, իսկ այս անգամ  ՝ Երևանի ամենագեղեցիկ  վայրերից մեկը: Տեսարան ռեստորանը վերածվել էր  պոդիումի՝ մայր մտնող արևը, Երևանի գեղեցիկ համայնապատկերը,  «Միսս Արմենիա»-ի  գեղեցկուհիները , լավ երաժտությունն ու գինին ստեղծել էին իսկապես հրաշալի մթնոլորտ:

Այս անգամ նորաձևության ցուցադրությունն անցկացվում էր «Միսս Արմենիա» գեղեցկության մրցույթի շրջանակներում: Սկսնակ դիզայներների հագուստները ներկայացնում էին մրցույթի մասնակից աղջիկները:

«Միսս Արմենիա»-ն այս տարի ընթանում  է այլ  ֆորմատով , մինչև հիմնական մրցութային փուլը անցկացվում է ինտելեկտի, տաղանդի, սպորտի և այլ մրցույթներ, որոնց հաղթող մասնակիցները միանգամից ներգրավվում են հուլիսի 15-ի  Miss World Armenia գլխավոր շոուի լավագույն 10-նյակում:

Երեկ ընտրվեց Top Model   մրցույթի հաղթողը: Ժյուրիի անդամները, որոնց թվում էին  սիրված երգիչներ Արամո և Էմմա Պետրոսյանները , մոդել և դեֆիլեի մասնագետ՝ Մարիկա Թունյանը, լրագրող և պրոդուսեր՝ Սահականուշ Սահակյանը, դիզայներ Գայանե Մանուկյանը, ոճաբան Սարգիս Մկրտչյանը, ArmMod Fashion-ի հիմնադիր, Միսս Արմենիա գեղեցկության փառատոնի  ծրագրի  ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, «Միսս Արմենի 2018» Արենա Զեյնալյանը,   ինչպես նաև մեր  խմբագիր  Գայանե Շահինյանը, միաձայն Միսս Top Model  տիտղոսը տվեցին Դայանա Դավթյանին:  Հաշի էր առնվում աղջիկների դեֆիլեն, կառուցվածքը, ինչպես նաև ՝հագուստը ճիշտ մատուցելու կարողությունը:

Նշենք, որ աղջիկները կրում էին հայ սկսնակ դիզայներների հագուստներ: Մասնակցում էին  Ani Tagui,  Anahit Baveyan, Endless,  Manenik, LeeYan, Dl  նորաստեղծ հայկական բրենդները:

 

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...