Արմինե Օհանյանի Let Fly հավաքածուն՝ Փարիզի բարձր նորաձևության շաբաթում (Photo)

0 ձայն

Արդեն մի քանի օր է մենք խոսում ենք Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա մասին, ուսումնասիրում միջազգային դիզայներների հավաքածուները  և այսօր ուրախ ենք ներկայացնել Փարիզի կուտյուրային շաբաթվա շրջանակներում իր հավաքածուն ներկայացրած հայ դիզայներ Արմինե Օհանյանին: Ֆրանսիահայ դիզայներ, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ   Արմինե Օհանյանին Wnews.am-ն անդրադարձել էր  դեռևս 2017-ին:  Wnews.am– ին տված բացառիկ  հարցազրույցում Արմինե Օհանյանը պատմել էր փարիզյան կյանքի, fashion ինդուստրիայի գաղտնիքների, բարձր նորաձևության  աշխարհում իր հաղթանակների ու հիասթափությունների մասին:   Այս անգամ ևս  դիզայները մեզ է վստահել Փարիզի բարձր նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացված Let Fly  նոր հավաքածուի լուսաբանումը:  Հավաքածուն շարժման, պրոգրեսի մասին է: Աշխարհն անընդհատ շարժման մեջ է, ամեն ինչ փոփոխվում է, զարգանում: Let Fly  հավաքածուն Armine Ohanyan ապրանքանիշի ներդրումն է այդ  պրոգրեսի մեջ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...