Մարդը կարող է բացարձակ մերկ քայլել ու ոչ մեկ, բացարձակ ոչ մեկ իրավունք չունի նրան դիպչելու. Սյունե Սևադա

Սյունե Սևադայի ֆեյսբուքյան էջից: Սովորաբար  կայքերում  բլոգերների նյութերի հատվածում նշվում է «բլոգ հատվածում տեղ գտած նյութերը կարող են  չհամընկնել մեր խմբագրության կարծիքի հետ», բայց այս դեպքում Սյունեի գրառումն ամբողջությամբ համընկնում է մեր խմբագրության կարծիքի հետ: 

Աղջիկը կարող է հագնել կարճ։ Շատ կարճ։ Չափազանց կարճ։ Կարող է ունենալ աչքի ընկնող շատ վառ մազեր կամ լինել սափրած գլխով։ Կարող է ծխել։ Կարող է խմել։ Կարող է ուշ երեկոյան տնից դուրս գալ, քանի որ աշխատանքը ուշ ժամի է ավարտվում, կամ ուղղակի՝ ուզում է զբոսնել։ Կարող է տուն առհասարակ չգնալ։ Կարող է լուսացնել փողոցում։ Կարող է քայլել բացարձակ մերկ։ Կարող է ունենալ ռիսկ ու չսիրել անգամ խորովածի էն տակի համով լավաշը։ Այս ու մնացած կետերի առկայությունը երբեք չի արդարացնում կնոջ նկատմամբ բռնությունը՝ նաև սեռական։ Որովհետև առողջ հոգեկան ունեցող ցանկացած մարդ գիտի, որ գուցե բաց հագուստը, վառ, անգամ թեկուզ՝ վուլգար լինելը աչք է ծակում ու դիմացինի կողմից գուցե այլ կերպ ընկալվի ու սեռական ցանկության իմպուլսներ առաջացնի, բայց նա իրավունք չունի ստիպել մի բան։ Նա գուցե ցանկանա հեռվից, հետաքրքրվի, բայց բռնաբարության տարբերակը չի անցնի մտքով, որովհետև մարդ կամ ընդունակ է բռնաբարելու, կամ՝ ոչ։ Նույնիսկ էն անկիրթ, սիրուն աղջկա հետևից լոզերը պոլերից հավաքող, «ախ, ինշ ծիտ ա, իմ արև» ասող գյադեքը աղջկան ոչինչ չեն ստիպի երբեք, որովհետև իրենց միակ մեղքը գյադա լինելն է, նրանք անվնաս են, ներսում փչացած մեխանիզմ չի, բռնաբարությունը մի սարսափելի խարան է էդ միջավայրում։ Չկա միջին։ Չկա պատահականություն։ Դա չի լինում իրավիճակային, բռնության հակումը բարդ մեխանիզմ է ու բազմաշերտ, սեռականը՝ առավել ևս, հետևաբար՝ պահի տակ սխալվել հնարավոր չի։ Բա թե՝ աղջիկը դրդեց։ Չեք հավատա, բայց այո, քաղաքակիրթ աշխարհում մարդը կարող է բացարձակ մերկ էլ քայլել ու ոչ մեկը, բացարձակ ոչ մեկը իրավունք չունի նրան դիպչելու։
Հարցնում եք՝ որ էդ ժամին փողոցում չլիներ, կբռնաբարեի՞ն։ Թող երեկոյան տնից դուրս չգար, խնդիրներ չէին լինի։
Ես էլ հարց ունեմ, վերացական՝ դուք անասո՞ւն եք։
Կարող եք չպատասխանել։

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...