5 փաստ Դուբայի շեյխից փախած արքայադուստր Հայանի մասին (Photo)

Արդեն երկու օր է համացանցում քննարկվում է  Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի կնոջ՝ արքայադուստր Հայանի փախուստի լուրը:  Նա լքել է ամուսնուն՝ իր հետ տանելով 2 երեխաներին և ավելի քան 40 մլն դոլար, ըստ տեղեկությունների՝ արքայադուստրը երկու երեխաների հետ Գերմանիա է փախել:

Ինչպես տեղեկացնում են ԶԼՄ-ները, նա անհապաղ ապահարզան է պահանջել եւ դիմել է ապաստան ստանալու խնդրանքով։ Միջադեպը հանգեցրել է դիվանագիտական ճգնաժամի Գերմանիայի եւ ԱՄԷ-ի միջեւ, քանի որ շեյխը նաեւ երկրի փոխնախագահն ու վարչապետն է։ Նա դիմել է Գերմանիային՝ 45-ամյա կնոջը, 11-ամյա դստերը՝ Ալ Ջալիլային եւ 7-ամյա որդուն՝ Զայեդին վերադարձնելու խնդրանքով։

Գերմանիայի իշխանությունները մերժել են վերադարձնել փախստական ընտանիքին, իսկ նրանց պահպանությամբ զբաղվում են անվտանգության ծառայությունները։

Ինչը կարող էր փախուստի պատճառ դառնալ: Wnews.am-ը ներկայացնում է 5 փաստ փախած արքայադստեր մասին:

Հայան Հորդանանի նախկին թագավոր Հուսեյին դուստրն է և ներկայիս թագավոր Աբդալլի քույրը : Մասնագիտական կրթությունը ստացել է Մեծ Բրիտանիայում ,Օքսֆորդի համալսարանն ավարտել է կարմիր դիպլոմով: Գերազանց տիրապետում է անգլերեն և ֆրանսերեն լեզուներին, խոսակցական մակարդակով հասկանում  է նաև 4 այլ լեզու, այդ թվում՝ ռուսերեն:

Հայան պրոֆեսիոնալ զբաղվում է ձիասպորտով: 2000թ-ին Հորդանանի հավաքականի կողմից մասնակցել է Օլիմիպական խաղերին: 2006-ից Ձիասպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահն է:

Նա Դուբայի Շեյխի հետ ամուսնացել է 2004թ-ին, իսկ երեք  տարի անց ծնվել է նրանց դուստրը ՝  Ալ Ջալիլային ,  2012-ին ՝ որդին  Զայեդին :

ԱՄԷ–ում նա մշտապես գլխաշորով է, բայց միջազգային պաշտոնական հանդիպումների ժամանակ նրա կերպարները չեն տարբերվում եվրոպացի կանանց կերպարներից: Սիրում է լուսանկարվել և հարցազրույցներ տալ:  

Փախուստի համար Հայան ուներ լուրջ պատճառներ՝ իր և երեխաների անվտանգությունը:

Հայտնի է, որ սա ԱՄԷ-ի ամենահայտնի ընտանիքում առաջին փախուստը չէ: 2018թ Դուբայի շեյխի 18-ամյա դուստրը՝ Լատիֆան , այլ կնոջից ևս փախուստի էր դիմել:  Փախուստից հետո համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում աղջիկը պատմում է, որ հայրը դաժան է վերաբերվել իրեն, որ 16 տարեկանում նա կրկին  փախուստի փորձ է արել, բայց նրան բռնել և բանտարկել են արաբական բանտում: Աղջիկը պնդել է, որ հոր գիտությամբ  նրան ծեծել են, զրկել են ուտելիքից և հիգիենայի միջոցներից:  

Ի դեպ՝ համացանցում մեծ տարածում է գտել երեք տարի առաջ արված  լուսանկարը, որում արքայադուստր Հայան անձրևանոց է պահում ամուսնու համար:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...