Արքայադուստր Դիանայի 10 ամենահայտնի մտքերը

Այսօր արքայադուստր Դիանայի ծննդյան օրն է: Անգլիայի արքայական ընտանիքի ամենասիրված արքայադուստրը ծնվել է 1961թ-ի հուլիսի 1-ին: Այսօր նա կդառնար 58 տարեկան: Wnews.am-ն առանձնացրել է արքայադուստր Դիանայի 10 ամենահայտնի  մտքերը:

1. Ես կցանկանայի ձեր սրտերի թագուհին լինել, սակայն ինձ չեմ պատկերացնում այս երկրի թագուհու դերում։

2. Մարդիկ ինձ համարում են երկրորդ Մերլին Մոնրո և կարծում են, թե դա մեծ երջանկություն է:

3. Տղամարդիկ ավելի քիչ են ստում, քան կանայք՝ բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են իրենց զգացմունքների մասին։

diana-paparazzi

4. Ինձ պետք չեն թանկարժեք նվերներ։ Ես չեմ ուզում, որ ինձ գնեն։ Ես ունեմ այն, ինչ ինձ պետք է։ Ես պարզապես ուզում եմ, որ լինի ինչ-որ մեկն  ինձ համար ու ես ինձ ապահով զգամ։

diana_tout

5. Ամուսնության մեջ մենք երեքով էինք, իսկ ես ամբոխ չեմ սիրում:

6. Ես չեմ ապրում կանոններով, ես առաջնորդվում եմ սրտով եւ գլխով։

prince-diana-inline

7. Գրկախառնությունները շատ լավ բան կարող են անել՝ հատկապես երեխաների համար։

8. Եթե տղամարդիկ ստիպված լինեին ծննդաբերել, նրանցից ոչ ոք մեկից ավել երեխա չէր ունենա։

54ff7f67eac37-princess-diana-sweater-william-xln

9. Եթե գտել եք մեկին, ում իսկապես սիրում եք , մի հրաժարվեք այդ սիրուց։

tumblr_static_princess_diana

10. Ոչինչ ինձ այնքան չի ոգեշնչում, որքան օգնելը կարիքի մեջ գտնվող մարդկանց: Նրանք, ովքեր դժբախտության մեջ են կարող են զանգել ինձ և ես կգամ, որտեղ էլ որ նրանք լինեն:

Lady-diana-101757_w1000_(cropped)

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...