Երևանում ավելի ազատ ու էկլեկտիկ ոճով են հագնվում . հեղինակավոր street style լուսանկարիչ Իվան Ռոդիչ (Photo)

Իվան Ռոդիչը շվեյցարիացի street style լուսանկարիչ է, ոճաբան, սոցիալական մեդիա խորհրդատու, ով  ճանապարհորդում է ամբողջ աշխարհում լուսանկարում մարդկանց, համարվում է նորաձևության ամենաազդեցիկ կերպարներից մեկը:

Այս անգամ հայտնի լուսանկարիչը Հայաստան էր ժամանել Fashion Forum Yerevan 2019-ի  շրջանակներում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում նա  դասախոսություն կարդաց Street style լուսանկարչության թեմայով, որից հետո պատասխանեց Wnews.am-ի մի քանի հարցերին:

-Առաջին անգամ չեք Երևանում, որքանո՞վ է փոխվել երևանյան street style-ը այս տարիների ընթացքում:

-Երևանում եղել եմ արդեն 4-5 անգամ, առաջինը երևի 2012-ին  ու  ամեն տարի դրական փոփոխություններ եմ նկատում: Ձեր երկրում կատարված հեղափոխությունից հետո մարդիկ ինձ ավելի ազատ թվացին, կարծրատիպերից դուրս, ոճն ավելի ազատ է, ավելի էկլետիկ:

– Երևանի փողոցները հետաքրքի՞ր են   street style լուսանկարներ անելու համար:

-Այո, իհարկե : Street style -ն ինձ համար  լավ հնարավորություն է ծանոթանալ ձեր մշակույթին,  ծանոթանալ մի երկրի հետ, որը ես այդքան էլ լավ չգիտեմ,  տեսնել այլ մշակույթի , տարբեր ոճեր կրող մարդկանց: Դա մեծ հաջողություն է լինել ձեր երկրում:

-Այսօր դասախոսություն ունեցաք Street style լուսանկարչության թեմայով, ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ լուսանկարիչներին:

-Շատ լուսանկարել, ընտրել , կենտրոնանալ լուսանկարչության մեկ ուղղության վրա, այն , ինչը ձեզ ավելի է դուր գալիս, լուսանկարել ամեն օր: Պրակտիկան ամենակարևորն է՝ սովորելու, աճելու, որակյալ պորտֆոլիո ունենալու համար: Նաև կարևոր է մարդկանց ցույց տալ այն, ինչ դու անում ես:  Պետք է երևակայություն ունենալ, դու պետք է լինես մեկն , ով այլ կերպ  է մտածում, միայն տեխնիկապես լուսանկարչությանը տիրապետելը քիչ է:

-Ինչպե՞ս է փոխվել Street style լուսանկարչությունը հիմա: 

-Street style լուսանկարները սկզբում պատահաբար արված  լուսանկարներ էին, որոնք արվում էին  փողոցում, մարդկանց կողմից , ովքեր լուսանկարիչներ չէին, բայց հիմա այն դարձել է մեծ ինդուստրիա,  երբ մարդիկ հատուկ հագնվում են նորաձևության ցուցադրություններից առաջ:  Հիմա պատահական լուսանկարներ չեն, street style -ով են զբաղվում իսկական պրոֆեսիոնալները և այն ոճի մասին է:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Գայանե Շահինյան

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...