Marie Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիր, նորաձևության փորձագետ Անտոնիո Մանչինելին՝ Աննա Հակոբյանի, Նունե Սարգսյանի ոճի մասին (Photo)

Բաց թողնել Fashion Forum Yerevan 2019-ի շրջանակներում Անտոնիո Մանչինելիի «Քաղաքականություն և նորաձևություն»  թեմայով  դասախոսությունը ես իհարկե չէի կարող ու դրա համար կա երկու ծանրակշիռ  պատճառ:

Անտոնիո Մանչիելին  Marie Claire Italia ամսագրի գլխավոր խմբագիրն է,  Միլանի , Վենետիկի, Հռոմի ամենահեղինակավոր fashion ակադեմիաների, բուհերի հրավիրյալ պրոֆեսոր, Vogue Italia , Corriere della Sera ամսագրերի նորաձևության փորձագետ և բազմաթիվ հոդվածների հեղինակ :

Եվ երկրորդ՝ նորաձևության ու քաղաքականության միքսը Wnews.am-ի այցեքարտն է և այն թեման, որի մասին ես ամենաշատն եմ սիրում գրել:

Այնպես, որ  Հայաստան ժամանած Անտոնիո Մանչիելիի դասախոսությանը ես առաջինը ներկայացա:

Դասախոսության ընթացքում  Մանչիելին նշեց, որ նորաձևությունն ու քաղաքականությունը միահյուսված են դեռ շատ վաղուց:  Քաղաքականության մեջ իսկական նորաձևության իկոնաներ են եղել և կան՝  Ջեքի Քենեդին, արքայադուստր Դիանան, մեր օրերում ՝Մելանիա Թրամփը և այլոք : Նրա խոսքով՝ այս ոլորտում շատ կարևոր է թե՛ ազգային առանձնահատկությունները , թե՛ գույների ընտրությունը, թե՛ տվյալ երկրի վարած քաղաքականությունը և մեսիջները, որը ցանկանում են նորաձևության միջոցով հաղորդել : Օրինակ ԱՄՆ առաջին տիկնայք միշտ նախապատվություն են տվել ամերիկացի դիզայներներին, միայն թե , եթե նախկինները այդքան էլ շռայլություններ չեն սիրել կամ իրենց թույլ չեն տվել, ապա այսօր Մելանիա Թրամփն ընտրում է չափազանց շքեղ և թանկարժեք հագուստներ, բացի այդ՝ Մելանիա Թրամփն ավելի գլամուրային է , քան նախկին առաջին տիկնայք, օրինակ՝ Բարաք Օբամայի  կինը՝ Միշել Օբաման: Միշել Օբաման ավելի պարզ էր, ժողովրդին ավելի մոտ և ընկալելի:   Մանչիելին խոսեց նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին ՝ ծիածանի բոլոր երանգներով միևույն կոստյումները և« հագցրեք ինձ ինչպես տղամարդ» ոճը: Սա ժամանակի սղության, անընդհատ աշխատանքի մեջ լինելու և մեծ կամքի մասին է խոսում:  Անտոնիո Մանչիելին   խոսեց նաև մեսիջների մասին, որոնք հաղորդվում են հագուստների միջոցով՝ օրինակ Հիլարի Քլինթոնը ԱՄՆնախագահական ընտրություններում պարտությունից հետո կրում է սպիտակ հագուստ, որը խաղաղության խորհրդանիշ է:

Դասախոսությունն իսկապես շատ հետաքրքիր էր, բայց քանի որ բացառիկ հարցազրույց անելու հնարավորություն ունեի, դասախոսությունից հետո մոտեցա Անտոնիո Մանչիելին և խնդրեցի վերլուծել մեր քաղաքական դաշտի առաջին դեմքերի  կանանց ոճը: Ես ցուցադրում  էի լուսանկարները, իսկ նա մեկնաբանում էր:

Աննա Հակոբյան.

«Օ  գեղեցիկ է:  Ձեր վարչապետի կինը գեղեցիկ է: Ոճը շատ պարզ է, բայց դուրեկան է: Նա պարզ էլեգանտ է ու դա նրան սազում է»:

Նունե Սարգսյան

«Նա դասականություն է սիրում  ու շատ  էլեգանտ է հագնվում, բայց տպավորություն է՝ այդքան էլ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել»:

Պարոն  Մանչիելին հարցրեցի նաև հայ դիզայներների մասին.

«Հայ դիզայներները հետաքրքիր են, բայց ես վտանգ եմ տեսնում, իհարկե դա լավ է, երբ օգտագործում ես ազգայինը, բայց դա պետք է ժամանակակից կերպարի մի հատվածը լինի, ոչ թե ամբողջությամբ ու միայն ազգայինի վրա հիմնված : Ի վերջո՝ ժամանակակից աշխարհն ու ժամանակակաից մարդիկ այլ պահանջներ ունի: Օրինակ երիտասարդ աղջիկները ինչպես դուք ինչո՞ւ պետք է գնեն ազգային տարազներ: Դիզայներները պետք է սովորեն ճիշտ միքսել  մոդեռն և ազգային ոճերի միջև»:

Անտոնիո Մանչիելին խնդրեցի նաև խորհուրդ տալ նորաձևության մասին գրող լրագրողներին.

«Շատ կարևոր է տեղեկացված լինելը, երբ ես սկում եմ դասավանդել այս կամ այն բուհում  ուսանողներին թույլ չեմ տալիս գրել նորաձևության ամսագրերում, մինչև որ նրանք  կարդացած չլինեն որոշակի գրականություն , ֆիլմեր  նայած չլինեն, նորություններին, աշխարհում կատարվող իրադարձություններին տեղյակ չլինեն, որովհետև նորաձևությունը բազմաշերտ է  ու եթե դու գրում ես նորաձևության մասին դու պետք է լինես ինտելեկտուալ, որպեսզի հասկանաս, թե մարդիկ  ինչի կարիք ունեն, որպեսզի իմանաս թե ինչ է կատարվում աշխարհում, պետք է  թանգարաններ այցելել , ժամանակակից արվեստների մասին տեղյակ լինել, երիտասարդ  ժուռնալիստը չի կարող լավ գրել առանց արվեստի, առանց կարդալու: Այնպես չէ, որ դու հագնում ես դիզայներական հագուստ, խոսում ես դիզայների հետ և քեզ թվում է վերջ, դու կարող ես գրել այդ մասին, դա այդպես չէ: Դու  պետք  է կարողանաս  օբեկտիվ լինել, իսկ դրա համար պետք է ինտելեկտուալ լինել, ես գրել եմ շատ վատ ռևվյուներ ու բոլորը դա ընկալել են, որովհետև դա արված է եղել պրոֆեսիոնալ»:

Նշեմ, նաև, որ Հայաստանի նորաձևության աշխարհի համար չափազանց կարևոր են այսպիսի հանդիպումներն ու այն, ինչ արվում է  Fashion Forum-ի շրջանակներում: Fashion Forum Yerevan2019 -ի հեղինակավոր այլ հյուրերին կանդրադառնամ հաջորդիվ:

Ամենամյա «Fashion Forum Yerevan 2019» միջոցառումը կազմակերպում է «Նորաձևության և դիզայնի պալատ» ՀԿ-ն Եվրոպական միության «ԵՄ-ն Բիզնեսի համար» նախաձեռնության «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի աջակցությամբ:

Գայանե Շահինյան

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...