Marypophands` գործարար կանանց և աշխատող մայրիկների անփոխարինելի օգնականը

Marypophands-ի մասին վերջերս հաճախ ենք  լսում : Այս ընկերության   մասին են  խոսում համացանցում,   գործարար, բարձրաստիճան  կանանց շրջանում, աշխատող մայրիկների, սելեբրիթիների՝  մի խոսքով կանացի ամենատարբեր շրջանակնրում: Wnews.am-ը` որպես ամենականացի կայքը Հայաստանում փորձեց պարզել, թե ով է  կանանց կյանքն այդքան հեշտացնող, կանանց հանդեպ այդքան հոգատար ընկերության հիմնադիրը: Չզարմացանք, երբ պարզվեց, որ նա նույնպես կին է` երիտասարդ կին, գործարար, երկու երեխաների մայր ՝ Մերի  Գևորգյանը: Ինչպե՞ս Marypophands -ը դարձավ թրենդային  բազմազբաղ  կանանց շրջանում, ի՞նչ խնդիրներ է այն լուծում և ի՞նչ է առաջարկում՝  այս ամենի մասին զրուցել ենք Marypophands-ի հիմնադիր Մերի Գևորգյանի հետ:

– Ինչպ՞ես ծնվեց Marypophands -ի գաղափարը:

-Ինձ  նման կանանց, ովքեր փորձում են համատեղել բիզնեսն ու ընտանիքը, ծանոթ է այն զգացումը, երբ   ֆիզիկապես չես հասցնում ժամանակ ծախսել ինքդ քո վրա, երբ ուզում ես գիրք կարդալ, բայց հոգնածությունից քնում ես հենց գրքի վրա , երբ գեղեցկության սրահ այցդ անընդհատ հետաձգում ես, որովհետև չես հասցնում , գիշերվա ընթացքում արթնանում ես և հաջորդ օրվա անելիքներիդ ծավալից չես կարողանում կրկին քնել : Մի օր ես հասկացա, որ  ինչ որ բան պետք է փոխեմ  իմ կյանքում և վերցրեցի մի երիտասարդ աղջկա՝ որպես օգնական: Նրան հանձնարարում էի օրվա անելիքներիս մի մասը, ինչի շնորհիվ   ազատ  ժամանակ հայտնվեց, որը կարող էի ծախսել ինձ վրա, հաճույքով անցկացնեի ընտանիքիս հետ:  Ավելի քիչ էի նյարդայնանում, ավելի քիչ  էի հոգնում և  գաղափար առաջացավ, որ ինձ նման կանայք շատ են Հայաստանում և  այդպիսի օգնականը  նրանց ևս օգտակար կլինի :

-Ի՞նչ գործառույթներ է իրակակնցում  Ձեր ընկերությունը: 

-Մենք զբաղված կանանց, մայրիկներին առաջարկում ենք ոչ միայն օգնություն  իրենց կենցաղում, այլև՝ իրենց աշխատանքում կամ բիզնեսին առնչվող հարցերում, քանի որ մեր հաճախորդները հիմնականում ակտիվ աշխատող գործարար կանայք են, ուստի մենք շատ հարցումներ ենք ունենում՝ գտնել հաշվապահ,  տարածք բիզնեսի կամ օֆիսի համար, դրա հետ մեկտեղ շատ կենցաղային հարցումներ ունենք՝  օրինակ գտնել մաքրուհի , դայակ , խոհարար, պատվիրել քիմ մաքրում, գտնել վարձով բնակարան , ամրագրել ավիատոմս, հյուրանոց, և այլն…այսինքն այն բոլոր գործառույթները, որ անում է գործարար  կինը մենք ապահովում ենք:

-Հայ իրականության մեջ ձեր բիզնեսը նորարարություն է, ինչպե՞ս է այն ընդունվում , ի՞նչ արձագանքներ ունեք: Հայ հասարակությունը, կանայք պատրա՞ստ են վստահել իրենց առօրյա , կենցաղային, աշխատանքային հարցերը օգնականին: 

-Այս ոլորտը նորամուծություն է,  մենք սպասարկում ենք միայն կանաանց և ապահովում ենք բարձր որակի սերվիս : Յուրաքանչյուր նորամուծություն շուկայում ունի իր հիմնական դժվարությունը՝ այնպես բացատրել հաճախորդին, որ այդ բիզնեսն իրոք պահանջված է և անհրաժեշտ: Շատ կանայք , ովքեր օրվա ընթացքում գերզբաղված են և՛ ընտանեկան, և՛ աշխատանքային գործառույթներով անգամ չեն պատկերացնում, թե  ինչ կարող են հանձնարարել իրենց օգնականին և երբ դու քո օրինակով  սկսում ես բացատրել, որ կարելի է  հանգիստ այս կամ այն  հարցը թողնել  օգնականին և  ազատ ժամանակը ծախսել ընտանքի ու ընդհանարպես այն ամենի վրա, ինչ դու ցանկանում ես, նրանց  սկսում է հետաքրքրել:  Կանայք, ովքեր օգտվել են մեր սերվիսից , գիտակցում են, թե ինչ մեծ արժեք է , երբ դու ունես այն մեկ զույգ ձեռքը, որին կարող ես հանգիստ հանձնարարել  յուրաքանչյուր գործառույթ քո ընտանքի, աշխատանքի և աառօրյա կյանքի վերաբերյալ ու համոզված լինել որակի և արագության մեջ

-Ենթադրենք կինը ուզում է դայակ գտնել , ինչպե՞ս է ձեզ հետ համագործակցում: Դուք արդեն ունե՞ք բազա և այնտեղից առաջարկում եք, թե՞ ըստ հաճախորդի պահանջների փնտրում եք դայակին: Կմանրամանե՞ք ինչպես է աշխատանքի պրոցեսը կատարվում:

-Որպես ստաժավոր մայրիկ կարող եմ նշել, որ դայակի հարցը  շատ- շատ ակտուալ է : Մենք ունենք հսկայական բազա դայակների, չնայած մենք ընկերություն չենք, որը կադրեր է տրամադրում, բայց քանի որ պահանջարկը դայակների շատ մեծ էր, ստեծեցինք այդ  բազան, մանրակրկիտ ընտրեցինք կանանց, որոնց ներկայացնելու ենք որպես դայակ : Ի՞նչ է անում կինը, երբ դայակ է փնտրում , հարցնում է  ընկերուհուն, իր ծանոթներին, ովքեր ունեցել են լավ դայակներ և իրեն կարող են առաջարկել մեկ կամ երկու թեկնածու, մեր պարագայում մենք առաջարկում ենք 5-7 թեկնածուներից բաղկացած ցուցակ, ապա՝   կնոջ փոխարեն կազմում ենք թեկնածուների հետ հանդիպման և հարցազրույցների ժամանակացույց , մեր հաճախորդի  հետ համաձայնեցնում ենք օրը, ժամը և թեկնածուներն ըստ պայմանավորվածության  մոտենում են նրան: Փորձում ենք  հնարավորինս ժամանակը ռացիոնալ  ծախսել, խնայել մեր հաճախորդի ժամանակը : Երբ հաճախորդը ընտրում է թեկնածուին, մենք նրա նախկին աշխատավայրից պահանջում ենք երաշխավորագիր և վերջնական հարցազրույցը դայակների հետ անցկացնում եմ  ինքս,  որովհետև ես էլ մայրիկ եմ և դայակի թեկնածուներին շատ կարևորություն եմ տալիս, չէ որ նրանց ենք հանձնում մեզ համար ամենաթանկ էակներին՝ մեր երեխաներին:  Այս  բոլոր էտապները մենք անցնում ենք շատ պրոֆեսիոնալ,  արագ և վերջում տրամադրում ենք հաճախորդին իր «երազանքի դայակին» :

-Ձեր առաջարկած ո՞ր ծառայությունից են  ամենաշատը օգտվել հայուհիները:
-Այս նախագիծը հիմնադրելիս ես ակնկալում էի , որ կենցաղային հարցերով մեզ ավելի շատ կդիմեն, բայց ի զարմանս և ի հիացմունքս ինձ՝ նաև շատ այլ գործառույթներով են դիմում, որն առնչվում է աշխատանքին, բիզնես ոլորտին, սա փաստում է, թե ինչքան  կայացած կանայք մենք ունենք: Լինում են նաև «էմոցիոնալ հարցումներ»  ես դա այդպես եմ կոչում: Շատ կանայք ինձ կհասկանան, երբ դու գերհոգնած ես,  շատ անգամ ժամանակ չունես, նույնիսկ ի վիճակի չես ինչ որ բանի մասին մտածել, մենք շատ հարցումներ ունենք, օրինակ՝ «երեխայի ծնունդն է մի գաղափար տվեք՝ ինչպես օրիգինալ նշենք», կամ մի շատ հետաքրքիր ֆորմատի հարցում ունեցանք, երբ մարտի 8-ին կինը զանգահարեց  և ասաց, որ ամուսինն ուզում է մարտի 8-ին իրեն  անակնկալ մատուցել և ուզում էր  հետաքրքիր գաղափար տայինք , որ փոխանցեր  ամուսնուն  և իրեն էլ հաճելի լինի:

-Ինքներդ բազմազբաղ, գործարար կին եք, եղե՞լ է, որ առօրյա կենցաղային հոգսերը խանգարեն աշխատանքին, կարիերային: Ինչպե՞ս եք լուծում գտել:

-Հարցը շատ տեղին է, քանի որ ես միշտ եղել եմ աշխատող մայրիկ ու  կենցաղային հարցերը միշտ խանգարել են լիարժեք անել աշխատանքը ,կենտրոնալ  կարիերայի վրա: Լուծում  գտել եմ այնպես, , ինչպես բոլոր կանայք, փորձել եմ հասցնել և՛ այնտեղ, և ՛այնտեղ , բայց դրա համար շատ թանկ գին եմ վճարել ՝ իմ հոգնածության, իմ նյարդերի ու որպես հետևանք այդ  էմոցիոնլ վիճակի՝ թերի  կատարված աշխատանք , ընտանիքի հետ շփում ոչ այն որակի, որ  կուզենայի,

բայց  վերջրս, երբ ես ինձ համար հայտնաբերեցի օգնական ունենալու լուծումը,  շատ բան փոխվեց: Հարցերը,  որոնք ես չեմ հասցնում կամ պարզապես չեմ ուզում դրանք անել հանձնարարում եմ նրա և  աելի լավ եմ այդ ժամաանկը ծախսեմ իմ ընտանքիքի հետ, իմ վրա, առանց ավելորդ լարվածության:

 -Marypophands -ի առաջարկած ո՞ր ծառայոթյունից եք  ինքներդ հաճույքով օգտվում:
-Ինձ բախտ է վիճակվել  Marypophands -ում աշխատանքի հավաքագրել շատ լավ երիտասարդ կանանց, ովքեր երիտասարդ մայրեր են և հրաշալի  հասկանում են  զբաղված մամայի կյանքն  ինչ ռիթմով է ընթանում  և այո՛, ես ակտիվ օգտվում եմ մեր օգնականների ծառայություննից: Դիմում եմ գրեթե յուրաքանչյուր հարցով ՝սկսած գտնել ինձ մաքրուհի, (երեխաներս մեծ են և դայակի հարց  ակտուալ չէ ), առաքումներ, ամրագրումներ ,  բիզնեսի համար աջակցություն, շատ եմ սիրում մերոնց դիմել էմոցիոնալ հարցումներվ՝ «օրիգինալ նվերի առաձրակ տվեք», «օգնեք այդ նվերը գտնել»: Ամեն ինչ իմ փոխարեն անում են , ես միայն մեկ  զանգ եմ անում, որովհետև մեր հաջողության հիմնական գրավականներից մեկն է, որ մենք հաճախորդին երկրոդ անգամ նույն հարցող չենք զանգում, չենք անհանգստացնում, մենք փորձում ենք մեկ զանգի ընթացքում վերցնել այն բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան, որ կրկին զանգելու անհրաժեշտություն չլինի: Իսկապես  շատ հարմար է, աշխատող մայրիկի,  ընտանիք ունեցող գործարար կնոջ համար ուղղակի փրկություն է, երբ դու ունես այդ օգնականին, ով քեզ հնարավորություն է տալիս մի քիչ էլ ապրել ինքդ քեզ համար:

Wnews.am-ը զրուցել է նաև Marypophands-ի ծառայություններից արդեն օգտվող հայտնի կանանց հետ, ահա , թե ինչ են նրանք ասում. 

Ֆաինա

Բոլորս զբաղված ենք ու փորձում ենք հնարավորինս քիչ ժամանակ ծախսել երկրորդական բաների վրա, բայց այդ երկրորդական հարցերը լուծում են պահանջում, թվում են մանրուք, բայց իրականում շատ ժամանակատար են: Իմ ժամանակը խնայելու և ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար շատ հաճախ եմ դիմում Marypophands-ին:

Աելիտա Չիլինգարյան

Տղաներիս ծնունդը պետք է նշեի և դիմեցի Marypophands-ին:  Նրանք ինձ  բավականին շատ  ինֆորմացիա տրամադրեցին:  Այստեղ ձեզ օգնում են ոչ միայն ժամանակ խնայել ու շատ գործառույթներ կատարել, այլև ինֆորմացիա են տալիս: Ես պատմեցի, թե ինչ ծնունդ եմ պատկերացնում և ինձ համար ոչ միայն ճշտեցին գնային սանդղակը, այլև պարզեցին , թե ինչ խաղեր են անցկացնում և գտան վայր, որտեղ կարելի է նշել ծնունդը:

Մարիաննա Քաբաբյան

Ինձ հաճախ են հարցնում , թե ինչպես եմ երկու երեխաների հետ հասցնում ներկա լինել գրեթե բոլոր կարևոր միջոցառումներին, լուսաբանել, կազմակերպել և իրոք դա անհնար կլիներ, առանց Marypophands-ի: Երբեմն անհրաժեշտ է լինում երեխաներին դայակի հետ թողնել, երբեմն միջոցառումն անցկացնելու համար ամենատարբեր մասնագետներ գտնել ու ես գիտեմ, որ ցանկացած ժամանակ, ցանկացած հարցում օգնություն կարող եմ ստանալ Marypophands- ից:

 


Մերի Ներսիսյան 

Ես անչափ կարևորում եմ ժամանկը , որ անցկացնում եմ երեխաներիս հետ : Marypophands-ի ծառայություններից օգտվելով ես հնարավորություն  եմ ստացել ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ : Կարևորում եմ նաև ընկերության աշխատելաոճը՝ արագ, հստակ, ամենակարևորը՝  տրամադրվող տեղեկությունն ամբողջկան է:

Marypophands-ի հետ կարելի է կապվել 010590333 և 055525515 հեռախոսահամարներով

Instagram ՝  @marypophands_arm

Facebookhttps://web.facebook.com/marypophands/

Web`  https://marypophands.am/

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...