Գելային էպիլյացիան կամ Geling-ը ամենաթարմ և նորարարական մեթոդն է անցանկալի մազերից մեկընդմիշտ ազատվելու համար: Այն 5 տարի շարունակ մշակվել է Լոմոնոսովի անվան համալսարանի Գիտական ակումբում` ռուս գիտնականներ կողմից, այնուհետև, ստանալով բժշկական լիցենզիա, հայտնվել շուկայւմ: Ի՞նչ է գելային էպիլյացիան, ինչո՞ւ, ինչպե՞ս և Հայաստանում որտե՞ղ այն իրականացնել, ինչպե՞ս դառնալ գելային էպիլյացիայի մասնագետ ՝ նորարարական պրոցեդուրայի հետ կապված Wnews.am-ի հարցերին պատասխանել է Geling.pro ընկերության հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ Մարինե Ավետիսյանը:
«Geling-ը էպիլյացիայի նորարարական մեթոդ է, որի հիմքում ընկած է մազերի հեռացման հիբրիդային մեխանիզմ՝ ազդեցություն անմիջապես մազարմատի վրա և հետո միայն մազերի մեխանիկական հեռացում: Մինչ այս եղած բոլոր մեթոդներից ամենամեծ առավելությունն այն է, որ էֆեկտիվ է բոլոր տեսակի մազերի ու բոլոր տեսակի մաշկի դեպքում: Այն հավասարապես ազդում է թե՛ աղվամազի, թե՛ ծերունական սպիտակ մազի, թե՛ հաստ ու սև մազեի վրա»,-նշում է Geling.pro -ի հայաստանյան ներկայացուցիչը:
Գելային էպիլյացիան տեղի է ունենում բացառապես գելերի միջոցով՝ առանց ճառագայթային միջամտության. «Առաջին հայացքից այն կարող են նմանեցնել ոսկին կամ շուգարինգին, բայց Geling-ը միայն արտաքին ազդեցություն չի ունենում, այն համարվում է էպիլյացիա, քանի որ հենց մազարմատի վրա է ազդում, թուլացնում է այն ֆոլիկուլից, ինչի շնորհիվ մազն ամբողջությամբ, առանց վնասվելու հեռացվում է՝ պատճառելով նվազագույն ցավային զգացողություններ: Գելային էպիլյացիայի արդյունավետությունը հնարավոր է նկատել հենց առաջին պրոցեդուրայից, իսկ արդեն 5-րդ պրոցեդուրայից հետո պարզ է դառնում, թե ևս քանի պրոցեդուրա է անհրաժեշտ վերջնական արդյունքի հասնելու համար, որն է 80-90%-ով մազերի քանակի նվազեցում»,-ասում է Մարինե Ավետիսյանը:
Գելերի բաղադրության մեջ կան այնպիսի նյութեր, որոնք ճնշում են մազի աճը, օրինակ՝ բոռաթթուն: Մազերը սկսում են ավելի դանդաղ աճել, այդ պատճառով էլ ինտերվալը պոցեդուրաների միջև բավական երկար է: Առաջին պրոցեդուրայից հետո այն կարող է ձգվել մինչև 1.5 ամիս, իսկ 4-5 պրոցեդուրայից հետո մինչև 2-3 ամիս: Գելերը հորմոններ կամ այլ վնասակար նյութեր չեն պարունակում, թթվային հիմք ունեն: Պրոցեդուրան իր մեջ ներառում է նաև պիլինգ և ՍՊԱ, որից անմիջապես հետո մաշկը դառնում է փափուկ և խնամված, արդյունքը միանգամից երևում է և անհրաժեշտություն չի լինում սպասել մի քանի օր, մինչև մազերը կթափվեն: Գելային էպիլյացիան ներաճած մազեր չի առաջանում, իսկ եղածներն էլ վերացնում է, թույլատրելի է կատարել դաջվածքնրի, մազանոթային ցանցերի դեպքում, ունի նվազագույն հակացուցումներ:
«Ուզում ենք որքան հնարավոր է շուտ այս մեթոդի մասին իմանան, որովհետև դեռ շատերին հայտնի չէ: Հայաստանում մենք ներկայացված ենք փետրվարից, անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան՝ կա այնպիսի միջոց, որ առանց ճառագայթի, առանց որևէ ագրեսիվ նյութի տալիս է ցանկալի արդյունք, նաև ստանաում ես հավելյալ մաշկի խնամք: Եթե էպիլյացիան նախկինում համարվում էր սթրեսս , ապա այժմ այն նույնիսկ հաճելի է, իսկ արդյունքը երաշխավորված»,-նշում է մասնագետը :
Պրոցեդուրան տեղի է ունենում 3 փուլով
Առաջին փուլում մաշկը նախապատրաստվում է երկրորդ հիմնական գելին՝ հատուկ մաքրող լոսյոնի միջոցով բացվում են ծակոտիները:
Երկրորդ փուլում քսում են հիմնական գելը, սպասում 20 րոպե, որից հետո հատուկ շերտերի միջոցով տեղի է ունենում մազերի մեխանիկական հեռացում:
Երրորդ փուլը ծակոտիները փակելու, վերականգնելու համար է, այս փուլը համարվում է նաև ՍՊԱ պրոցեդուրա:
Գելային էպիլյացիայի մասնագետ Հասմիկը խորհուրդ է տալիս պրոցեդուրային ներկայանալ մաքուր մաշկով՝ 24 ժամ չօգտագործել յուղային կամ գելային միջոցներ, որպեսզի ծակոտիները բաց լինեն և գելերը մաքսիմալ արդյունավետ աշխատեն: « Անհրաժեշտ է, որպեզի մազի երկարությունը լինի նվազագույնը 5 մմ: Մենք շատ հետևողական ենք այս հարցում, որպեսզի բոլոր կանոնները պահպանվեն և ճիշտ արդյունք ստանանք: Հենց առաջին պրոցեդուրայից հետո շատերը դառնում են մեր հիմնական հաճախորդը» ,- նշում է նա:
Գելերն ազատ վաճառքում չկան, դրանք կարելի է ձեռք բերել Geling.pro կենտրոնից միայն ուսուցում անցնելուց և սերտիֆիկացվելուց հետո: Ուսուցումը տևում է սկսնակների համար 3 օր , կոսմետոլոգների համար՝ 2 , օրական 5-7 ժամ: «Սկսնակների համար առավելությունն այն է, որ վերջիններս կարիք չունեն բժշկական լիցենզիայի կամ թանկարժեք սարքավորումների, իսկ գործող կոսմետոլոգներն էլ կարող են ավելացնել իրենց մատուցած ծառայութունների թիվը և հաճախորդների բազան»,-եզրափակեց Geling pro հայաստանյան մասնաճյուղի պաշտոնական ներկայացուցիչը:
Լուսանկարիչ՝ Մարատ Կարապետյան
Մեկնաբանություններ