Իդեալական մաշկի գաղտնիքները՝ «ՄեդԷսթ»-ի լավագույն բժիշկ-կոսմետոլոգ Սոնա Վահանովնայից (Photo))

«ՄեդԷսթ» էսթետիկ բժշկության կլինիկան Հայաստանում լավագույններից է: Wnews.am-ը բազմիցս անդրադարձել է «ՄեդԷսթ»-ում գործող ծառայություններին, անընդհատ կատարելագործվող սարքավորումներին, միջազգային որակավորում ունեցող մասնագետներին: Այս անգամ մեր զրուցակիցը «ՄեդԷսթ» էսթետիկ բժշկության կլինիկայի լավագույն մասնագետներից մեկն է, մաշկաբան-կոսմետոլոգ Սոնա Վահանովնան:  Սեփական փորձից պետք է ասեմ, որ բացի պրոֆեսիոնալիզմը Սոնա Վահանովնան , չափազանց հոգատար է և հետևողական, այնպես որ , նրա հետ  լավ մաշկ ունենալու ձեր ցանկությունը միանգամայն իրագործելի է :

-Սոնա Վահանովնա, որքա՞ն ժամանակ է զբաղվում եք կոսմետոլոգիայով:

-20 տարի: Կոսմետոլոգիայով սկսել եմ զբաղվել, երբ այդ մասնագիտությունը դեռ  նոր էր  ձևավորվում :  Բժիշկ դառնալու որոշումս նույնիսկ չեմ կարող բացատրել, կարծես թե, այդ որոշումը ծնվել էր ինձ հետ: Կոսմետոլոգիան դեռ ուսանող տարիներից մտքիս մեջ եր, պարզապես այն ժամանակ այս ոլորտը լավ զարգացած չէր և կարծիք կար ,որ այդքան տարիներ և ջանքեր Բժշկական համալսարանում ծախսելուց հետո, ափսոս է ընտրել այս մասնագիտությունը: Բայց ես ինտուիտիվ զգում էի, որ իրավիճակը փոխվելու է և չսխալվեցի: ժամանակակից կոսմետոլոգիան շատ ծավալուն է և լուրջ բժշկական գիտելիքներ է պահանջում : Կարծում եմ, որոշմանս վրա նաև ազդել է ձեռքերով աշխատելու ցանկությունը:

-Ո՞րն է մաշկի հետ կապված ամենապահանջված պրոցեդուրան հայուհիների շրջանում:

-Գիտեք իմ  պրակտիկայում չի լինում, որ գան և ինչ-որ ստույգ պրոցեդուրա ուզեն, հաճախորդը գալիս է ինչ-որ խնդրով, կամ տարիքային փոփոխություններով և մենք միասին քննարկում և որոշում ենք ամենաանհրաժեշտ և արդյունավետ պրոցեդուրաները  տվյալ դեպքում: Եթե հաճախորդը չի լսում իմ խորհուրդները, դժվար թե մեզ մոտ երկար և արդյունավետ համագործակցություն ստացվի: Սակայն դա չի նշանակում ,որ ես հաշվի չեմ առնում հաճախորդի ցանկություններն ու կարծիքը, եթե դրանք ադեկվատ են և կբերեն իր տեսքի բարելավմանը: Բոլոր դեպքերում, աշխատում եմ կոմպլեքսային մոտեցում ցուցաբերեմ հաճախորդների հետ աշխատանքում:

–Էսթետիկ կոսմետոլոգիայով հիմա շատերն են զբաղվում, ինչպե՞ս հասկանալ, որ կարելի է վստահել տվյալ մասնագետին:

-Այո՛ ,ցավոք սրտի ,իրավիճակը այդ առումով բավականին տխրեցնող է: Շատերին թվում է, որ ուղղակի նայելով, համացանցով տեսանյութերին  հետևելով կարելի է նույն գործողությունը կրկնել, սակայն իրենք գաղափար չունեն անատոմիայի և ֆիզիոլոգիայի մասին և, ամենակարևորը, չգիտեն ինչ անել բարդությունների հետ ,որոնք կարող են առաջանալ: Կարծում եմ ,որ առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մասնագետի աշխատավայրին , եթե նա այսօր այստեղ է , վաղը՝ մեկ ուրիշ տեղ, աշխատում է վարձակալությամբ, ինչ-որ անհասկանալի տարածքներում ,առավել ևս՝ վատ սանիտարական պայմաններում , դա մտածելու տեղիք պետք է տա : ՈՒշադրություն դարձրեք, թե ինչ պրեպարատներով է աշխատում մասնագետը, եթե դրանք էժանագին չինական նյութեր են, ուրեմն նրան ձեր առողջությունն ու անվտանգությունը չի հուզում: Եվ ի վերջո, մի արեք ոչ մի գործողութուն առանց մասնագետին նախապես ծանոթանալու և զրուցելու՝ տպավորվելով սոցցանցերում տեղադրված նկարներով : Կարծում եմ, որ մասնագետի հետ անձնական շփման ընթացքում կարելի է կարծիք կազմել իր պրոֆեսսիոնալիզմի մասին և նաև հասկանալ արդյո՞ք նա ձեր բժիշկն  է, արդո՞ք դուք նայում եք նույն ուղղությամբ, չէ՞ որ մասնագետը կարող է հմուտ լինել, բայց ձեր ճաշակները և կարծիքները չհամընկնեն:

-Ինչպե՞ս է կոսմետոլոգիան ազդում կնոջ ինքնագնահատականի վրա: Հաճա՞խ է բուժումից հետո փոխվում այն:

-Բնական է, որ դեմքի շրջանի առկա խնդիրները հոգեբանորեն շատ են ճնշում պացիենտներին և երբ դրանք լուծում են ստանում, դա անմիջապես անդրադառնում է ինքնագնահատականի և տրամադրության վրա: Բայց , երբ նրանք զգում են ,որ իրենց խնդրով զբաղվող կա, զգում են իրենց վստահելի ձեռքերում, արդեն իսկ լարվածութունն անցնում է: Սակայն կան նաև պացիենտներ, որոնք որպես այդպիսի խնդիր չունեն , բայց փորձում են իրենց արտաքինը փոփոխելով իրենց հոգեբանական խնդիրները լուծել ,սակայն դա երկարատև արդյունք չի տալիս և առաջացնում է կախվածություն : Այս պարագայում բարեխիղճ մասնագետը պետք է նաև հոգեբանի դերում հանդես գա , այլ ոչ թե օգտվի հաճախորդի կախվածությունից:

-Ի՞նչ եք անում, երբ այցելուն ունի ներարկումներից ակնհայտ կախվածություն։

-Աշխատում եմ հոգեբանական աշխատանք անցկացնել, բացատրեմ ,որ ավելորդ միջամտություններից  չեն գեղեցկանա, այլ անբնական տեսք կստանան, կամ ինչ-որ ձևով փորձում եմ շեղել իրենց ուշադրությունը և անել միայն անհրաժեշտ միջամտություններ:

 -Որպես մասնագետ ի՞նչ  երեք, գլխավոր կանոն կնշեք մաշկի ճիշտ խնամքի համար: 

-Նախ պետք է հասկանալ , որ մենք բոլորս տարբեր ենք, և այն ինչ լավ է ուրիշին մեզ կարող է չսազել: Ամեն մաշկ իր յուրահատուկ մոտեցումն է պահանջում: Խնամքի միջոցների ընտրության հարցում երբեմն պետք է  սովորել լսել սեփական մաշկը, հասկանալ , ինչը նրան դուր է գալիս, ինչը՝ ոչ: Եթե ինքնուրույն դա անել չի ստացվում, ապա կարելի է դիմել մասնագետի օգնությանը:

Ծերացման դեմ պայքարի մեջ ավելի արդյունավետ են կանխարգելման միջոցները: Դա ամենևին չի նշանակում ,որ պետք է վաղ հասակում սկսել ֆիլլերների և բոտուլոտոքսինի ներարկումներ, եթե դեռ չկան դրա համար ցուցումներ, պրոֆիլակտիկայի համար կան ուրիշ միջոցներ: Բայց բոլոր դեպքերում նոր սկսվող տարիքային փոփոխությունների հետ ավելի հեշտ է պայքարել , քան ձևավորված կնճիռների:

Մաշկի առողջությունը կախված է օրգանիզմի առողջությունից, ապրելակերպից և հետո նոր արտաքին խնամքից : Դա այդքան էլ չի վերաբերվում տարիքային փոփոխություններին , որովհետև դա հիվանդություն չէ , այլ , մեծ մասամբ , բնականոն ֆիզիոլոգիական ընթացք , որի հետ մենք փորձում ենք պայքարել:

– Էսթետիկ կոսմետոլոիգան անընդհատ զարգանում և կատարելագործվում է, ի՞նչ նոր ուղղություններ կան այս ոլորտում և որքա՞ն հաճախ է վերապատրաստման կարիք առաջանում:

Այո , էսթետիկ կոսմետոլոգիան շատ արագ զարգացող ոլորտ է և երևի թե ամեն տարի հեղախոխական նորույթներ են հայտնվում կամ նոր նյութերի, կամ նոր ապարատային տեխնոլոգիաների ձևով: Բացի դրանից, արդեն փորձված պրեպարատների համար նոր կիրառման զոնաներ և տեխնիկաներ են մշակվում: Այնպես որ, սովորելու գործընթացը երբեք չի դադարում: Տարվա մեջ անցնում ենք խոշոր միջազգային կոնգրեսսներ, իսկ սեմինարների մասնակցում ենք գրեթե ամեն ամիս:

-Հայուհիները սկսել են ավելի մեծ ուշադրություն դարձնել իրենց արտաքինին, ձեր կարծիքով ո՞րն է պատճառը:

-Կարծում եմ, որ ժամանակակից կինը ավելի ակտիվ կյանքով է ապրում, աշխատում է ,հաջողությունների է հասնում և արտաքին տեսքը մեծ նշանակություն ունի կարիերայի համար: Սոցցանցերի ինֆորմացիայի շնորհիվ, կոսմետոլոգիական ծառայությունները ավելի հասանելի են դարձել. կան շատ լավ տեխնիկապես կահավորված կենտրոններ և լավ պատրաստված մասնագետներ: Եվ, ի վերջո, մեթոդները շատ արդյունավետ են , այսինքն հաճախորդները տեսնում են ռեալ արդյունքներ և այդ ամենի պատճառով դիմելու ցանկությունը բարձրանում է : Ես հստակ կարող եմ ասել,որ Հայաստանում կոսմետոլոգիան նույն կերպ զարգացած է ,ինչպես ամբողջ աշխարհում և դա պարծենալու առիթ է տալիս:

-Սեփական օրինակով կարող եմ ասել, որ դուք շատ ուշադիր եք և հոգատար , անընդհատ լիցքեր եք տալիս այցելուներին, իսկ ինչպե՞ս եք դուք լիցքավորվում։

-Այո՛ մեր մասնագիտությունը մեծ կոնցենտրացիա է պահանջում և՛ ֆիզիկական, և՛ էմոցիոնալ, և ողջ օրն այդ լիցքերը բաժանելով՝ օրվա վերջում սպառվում ես: Իմ էներգիայի հիմնական աղբյուրը իմ ընտանիքն է, իմ երեխաներն են : Երբ տանը սեր ու համերաշխություն է տիրում , դա նշանակում է դու ամուր թիկունք ունես: Սակայն դա միշտ չէ, որ բավարարում է և ինձ այդ առումով լիցքավորում են ճանապարհորդությունները, ընդ որում, չնայած ֆիզիկական հոգնածությանը ես հազվադեպ  եմ իմ արձակուրդները պասիվ ձևով անցկացնում, ինձ անհրաժեշտ են նոր էմոցիաներ, տպավորություններ: Սիրում եմ նոր քաղաքներ այցելել, տեսնել տարբեր մարդաստեղծ և բնական գեղեցկություններ այդ ամենը ինձ շատ ոգևորում է և նոր լիցքեր հաղորդում:

–Բժշկուհիներին, թերևս, առաջինը բնորոշում է հոգատարությունը, օգնո՞ւմ է արդյոք մասնագիտությունը առօրյա կյանքում:

-Իհարկե օգնում է ,և՛ սեփական ընտանիքում, և՛ շրզապատում : Իմ կարծիքով բժշկական կրթություն ստացած մարդը շատ բանիմաց է,քանի որ կարող է հասկանալ բնության և օրգանիզմում կատարվող գրեթե բոլոր պրոցեսները : Սակայն դրա վատ կողմն էլ այն է, որ դառնում ես սկեպտիկ և դադարում ես հավատալ հրաշքների : 

«ՄեդԷսթ» էսթետիկ բժշկության կլինիկան գտնվում է Աբովյան փող., 16 շենք, հասցեում: Գրանցման եւ լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք 010522939:

Զրուցեց Գայանե Շահինյանը

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...