5 փաստ 2019-ին ԱՄՆ ամենահարուստ կանանց ցանկում հայտնված Քերոլին Ռաֆաելյանի մասին (Photo)

«Forbes» -ը հրապարակել է 2019-ին  ԱՄՆ ամենահարուստ 80 կանանց ցանկը, ովքեր բիզնես են հիմնել սեփական ուժերով:  Ցանկում հայտնվել են միանգամից երկու հայուհի ՝ ամերիկահայ դիզայներ, բարերար և գործարար  Քերոլին Ռաֆաելյանը և Քիմ Քարդաշյանը: Քերոլինը զբաղեցնում է  ցանկի 42-րդ հորիզոնականը , Քիմը՝  57-րդը:

Քանի որ Քարդաշյանի մասին բոլորս ամեն ինչ գիտենք, անդրադառնանք  Alex&Ani ընկերության հիմնադիր Քերոլին Ռաֆաելյանին  Wnews.am-ը նրա մասին գրել էր դեռ 2016-ին Forbes-ի ցանկում հայտնված ամենահարուստ հայուհին  նյութում:

2004-ին Քերոլին Ռաֆաելյանը հիմնել է Alex&Ani ընկերությունը՝  անվանելով այն դուստրերի պատվին և ստանձնելով Ռոդ Այլենդում գործող հոր ոսկերչական գործարանի ղեկավարի պաշտոնը: Նա կենդանակերպի նշաններով թևնոցների արտադրություն է սկսում, որը դառնում է բրենդի հիմնական արտադրանքը:

2010-ին  Քերոլին Ռաֆաելյանի հիմնած Alex&Ani  ընկերության եկամուտը կազմել է մոտ 4.5 մլն դոլար: 2015-ին վաճառքի ծավալները հասնում են 500 միլիոն դոլարի, որի շնորհիվ 49-ամյա գործարարը առաջին անգամ  հայտնվում է Forbes-ի ամենահաջողակ գործարար կանանց ցանկում: 2016-ին Ռաֆայելյանը 700 մլն դոլար կարողությամբ 22-րդն էր Forbes-ի  ցուցակում, իսկ 2017-ին   նա բարելավել է դիրքերը ՝բարձրանալով 19-րդ հորիզոնական:

2017թ-ի հունիս ամսվա  Forbes ամսագրի շապիկը նվիրված էր  Քերոլին Ռաֆաելյանին .«Ինչպես “Alex&Ani” -ի հիմնադիրը ստեղծեց ամերիկյան ոսկերչական իմպերիան» վերնագրով :  Ամսագրին տված հարցազրույցում դիզայները նշել էր . «Մենք վաճառում  ենք ոչ թե զարդեր, այլ դրական էներգիա: Մեր զարդերը դրական էներգետիկա ունեն»:Թեպետ 2019-ի ցանկում   Քերոլին Ռաֆաելյանը զիջել է դիրքերը՝ հայտնվելով  42-րդ հորիզոնականով, այնուամենայնիվ,  զավակների անունով կոչված ոսկերչական ընկերությունն այժմ գնահատվում է 1 մլրդ դոլար, իսկ Քերոլինի եկամուտն՝ ըստ  Forbes-ի  2019-ին  կազմել է  520 մլն դոլար:

Alex&Ani ընկերությունն եզակի, բնապահպանական զարդեր ու աքսեսուարներ է ստեղծում՝ օգտագործելով վերամշակած նյութեր՝ այդ թվում մետաղի ջարդոնը: Բրեդնի ամենատարածված ապրանքատեսակը կենդանակերպի նշանով թևնոցներն են $28 արժողությամբ: Ընկերությունը 70 խանութ ունի ԱՄՆ-ում, և նույնքան տաղավար` հարյուրավոր սուպերմարկետներում:

«Լավագույն բանը, որ ես անում եմ՝ ոչ ոքի չլսելն է»,- իր հաջողության գաղտնիքի մասին խոսելով՝ ասել է  Քերոլին Ռաֆաելյանը:

Քերոլինի ընտանքիքի մասին կարդացեք մեր 2016-ի Forbes-ի ցանկում հայտնված ամենահարուստ հայուհին  նյութում:

Գայանե Շահինյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...