Ուկրաինայի առաջին տիկնոջ ոճը. Ելենա Զելենսկայա (Photo)

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր  Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան ,բավական ակտիվ է սոց-ցանցերում: Նա պարբերաբար տեղադրում է լուսանկարներ Ինստագրամում, պատմում իր առօրյայի մասին: Ուկրաինայում նրան համարում են նոր նորաձևության իկոնա, չնայած նորաձևության քննադատները այդքան էլ համաձայն չեն՝  համարելով նրա ոճը չափազանց դեմոկրատական և պարզ: Օրինակ, Բրյուսել կատարած իր արտասահմանյան առաջին այցի համար Ուկրաինայի առաջին տիկինն ընտրել էր լակոնիկ կոստյում՝ օվերսայզ ժակետով և միագույն կյուլոտ տաբատով, որը համադրել էր սպիտակ կեդերի հետ, քննադատները նշում են, որ նման այցերի համար անհրաժեշտ է ունենալ ավելի ներկայանալի տեսք:  Ելենայի կերպարի հեղինակը ուկրաինացի դիզայներ Յուլիա Բոգդանն է: 

Ուկրաինացիներին , սակայն, դուր է եկել նրա լուքը՝ նրանք այն համարում են ժամանակակից և թարմ: Մենք ՝Wnews.am -ում ուսումնասիրել ենք Ելենա Զելենսկայաի ոճը, առաջարկում ենք ծանոթանալ նրա կերպարներին միասին:

 

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...