2019-ի ամռան գլխավոր թրենդները (Photo)

Արդեն ամառ է և մենք նույնիսկ ուշացել ենք քննարկել այն ամենն, ինչ ակտուալ է լինելու 2019-ի ամռանը: Այնպես որ, միանգամից անցնում ենք ամռան գլխավոր թիենդներին:

Շարֆեր, ժապավեններ. Իմ անձնական ֆավորիտն են ՝ մազերին կապված ժապավենները, շարֆերը`ամենատարբեր գույներով ու պրինտերով : Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ ստեղծել  ինչ-որ ռետրո կերպար ֆիլմերի հերոսուհիների նման: Այն կարելի է համադրել ամենականացի զգեստներից մինչև ջինսերի հետ, էքսպերիմենտների մեծ հնարավորություն կա ՝ սկսած ժապավենի գույնից, համադրությունից , կապելու ձևից: Այնպես որ, համարձակ փորձարկենք:

Աբադոկներ. Երկար ժամանակ մենք մոռացել էինք այս աքսեսուարի մասին, բայց  այս սեզոն այն սկսեցին ակտիվ իրենց կերպարներում օգտագործել  նորաձևության բլոգերները , դրանք հայտնվեցին պոդիումին, օրինակ Prada Գ/Ա 2019 հավաքածուում , Քեմբրիջի դքսուհին հայտնվեց լայն սև աբադոկով և այլն: Մի խոսքով, մազերի աքսեսուարների պակաս այս սեզոն չունենք:

Bike Shorts . Շորտերի շատ ինքանտիպ տեսակ է, որը միանշանակ բոլորի համար չէ: Ինձ դուր է գալիս, միայն թե այն ընտրելիս պետք է հաշվի առնել կառուցվածքի առանձնահատկությունները: Ցանկալի է խուսափել բարձրակրունկներից, իհարկե եթե դու Քիմ Քարդաշյանը չես: Լավ է  համադրվում լայն, մասշտաբային, օվերսայզ բլուզների, կոստյումների հետ:

Պուտեր.«Polka dot» կամ պուտավոր նախշ` արդեն մի քանի սեզոն է խոսում ենք այս պրինտի մասին , բայց, միևնույն է, այն չի ձանձրացնում և շարունակում է մնալ ամառային ֆավորիտների շարքում:

Bermuda Shorts. Շորտերի մեկ այլ, ավելի պրակտիկ տեսակ: Նոր սեզոնի իրենց հավաքածուներում այս շորտերից էին ներկայացնում  Prada, Tibi,  Dion Lee և մի շարք այլ թրենդսեթթեր նորաձևության տներ: Բերմունդները լավ տարբերակ են օֆիսային զգեստապահարանին  թարմություն հաղորդելու համար, իսկ առօրյայում հարմարավետ և ունիվերսալ տարբերակներ են  ջինսե բերմունդները : Դրանք ծնկից մի փոքր վերև, օվերսայզ շորտերն են, որոնք կարելի է կրել ինչպես օվերսայզ կոստյումների, այնպես էլ՝ ամենասովորական ֆուտբոլկաների հետ:

Մեծ, լայն գլխարկներ. իհարկե, այս գլխարկներն ավելի շատ ասոցացվում են ծովափնյա ,կուրորտային քաղաքների հետ, բայց բլոգերները, կարծիք ձևավորողները այն կրում են նաև քաղաքում , գլխավոր պայմանը՝ որքան լայն , այնքան լավ:  Ընդ որում՝ պարտադիր չէ, որ այն լինի ծղոտե, պարզապես , երբ խոսում ենք ամռան մասին, միանգամից հիշում ենք հենց այդ գլխարկները:

    

Նյութը՝  @gayane.shahinyann

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...