«Օրրան»-ի 14-րդ ամենամյա ընթրիքը (Photo)

Մայիսի  2-ին  տեղի ունեցավ «Օրրան» բարեգործական հիմնադրամի հերթական՝ 14-րդ ամենամյա ընթրիքը:

Ընթրիքից գոյացած  ամբողջ  հասույթը տրամադրվելու է  «Օրրանի»՝ Երևանի և Վանաձորի կենտրոններին: Դրանով հնարավոր կլինի հոգալ կենտրոն այցելող  շուրջ 100  միայնակ տարեցների և կարիքավոր 300 երեխայի սննդի, կրթական, մշակութային, սոցիալական ,հոգեբանական, բժշկական  համալիր ծառայություններ մատուցելու հարցերը:

Բարեգործական միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, հիմնադրամի ամենամյա գործընկերներ, գործարարներ և արվեստագետներ:

«Այս ընթրիքի նպատակը կարևոր է: Անհրաժեշտ է մարդկանց հեռու պահել հուսահատության ճանապարհից: Սերունդների վաղվա օրը բոլորիս ձեռքերում է: Այն գեղեցիկ ու ապահով դարձնելու համար փորձենք կյանքին նայել մանկան աչքերով ու մաքրությամբ: Երեխաներն ամեն ինչ տեսնում են հոգով. նրանք աշխարհ են գալիս սիրված ու երջանիկ լինելու համար: Եվ երբ ստանում են այդ ամենը՝ մեծանում են մարդասեր, սովորում են գնահատել իրական արժեքն ու կարողանում են գտնել իրենց կոչումը՝ կյանքում: Մենք համախմբվել ենք այդ ամենի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Երեկոն վարում էին Լարիսա Հովհաննիսյանը, Արտակ Հերիքյանը և Արմաս -ի տնօրեն Վիկտորիա Ասլանյանը:

 

Լուսանկարիչ Մարատ Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...