«Հայաստան- Արցախ –Սփյուռք» ամսագիրը պարգևատրեց լավագույններին (Photo))

«Հայաստան- Արցախ –Սփյուռք» համահայկական  ամսագրի աշխատակազմը  հայկական համայնքների  գործընկերների հետ համատեղ  այս տարի առաջին անգամ հանդես եկավ  բավական հետաքրքիր նախաձեռնությամբ, որը նվիրված էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան:  <<Նոր սերունդ 2019>>  խորագիրը կրող մրցանակաբաշխության նպատակն էր խրախուսել  այն կազմակերպություններին եւ անհատներին, ովքեր իրենց բարեսիրական գործունեությամբ, մասնագիտական  ներուժով կարողացել են բարիք ստեղծել մանուկների համար, ում գործունեությունը անմիջապես առնչվում է երեխաների առողջության, կրթության  դաստիարակության,  ինտելկտուալ զարգացման եւ ամենակարեւորը՝ սննդի հետ:

<<Նոր սերունդ 2019>> մրցանակաբաշխությանը, որն անցկացվեց Առնո Բաբաջանյան համերգասրահում,  մրցանակներ հանձնվեցին 12 անվանակարգերում տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող, ինչպես նաեւ  կրթության եւ առողջապահության ոլորտում մեծ ավանդ ունեցած անձանց: <<Մրցունակ եւ Ինովացիոն>>  նախակրթարան անվանակարգում  մրցանակ հանձնվեց   <<Լօլօ>>   նախկրթարանի հիմնադիր տնօրեն Հասմիկ Պետրոսյանին, իսկ Արմավիր մարզի Նորակերտի միջնակարգ դպրոցի ղեկավարը մրցանակ ստացավ <<Ամենանանախաձեռնող տնօրեն>> անվանակարգում, որը հանձնվեց  տնօրեն Արմեն Վեզիրյանին դպրոցում  վերջին տարիներին  կատարված մի շարք նախաձեռնությունների համար: <<Երեւանի լավագույն վոկալ ստուդիա>>  անվանակարգում մրցանակ   շնորհվեց<<Լի վոյս>> վոկալ  ստուդիայի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Գրիգորյանին, ում սաները նաեւ  փայլուն կատարմամբ հանդես եկան բեմում՝ Երեւանի 2800 ամյակին նվիրված գեղեցիկ երգով:

Իսկ  <<Երեւանի մրցունակ  պարային համույթ>> անվանակարգում մրցանակ  շնորհվեց  <<Այաս>>  պարային համույթի գեղարվեստական ղեկավար Ասյա Թադեւոսյանին:

Երեխայի անձնային և սոցիալական հմտությունների զարգացման և ձևավորման  հարցում ունեցած ներդրման եւ փայլուն աշխատանքի համար  <<Մարզային  մրցունակ զարգացման կենտրոն>> անվանակարգում մրցանակ  շնորհվեց  Վաղարշապատի <<Բանաձեւ>> զարգացման կենտրոնի տնօրեն Աննա Մկրտչյանին իսկ գեղարվեստական կրթության եւ գեղագիտական դաստիարակության ոլորտում մեծ ավանդի համար  Ավանի մշակույթի տան՝<<Բեմարվեստ ուսումնական կենտրոնի տնօրեն Սասուն Առաքելյանին: Բարեխիղճ աշխատանքի, նվիրվածության եւ բարեգործության ոլորտում ունեցած մեծ ավանդի   համար մրցանակի արժանացավ  <<Մեր տունը>> սոցիալական հասարակական կազմակերպության հիմնադիր  տնօրեն Տիգրանուհի Կարապետյանը: 

Մրցանակներ հանձնվեցին  նաեւ  հայրենական ապրանք արտադրող ընկերություններին: Որպես բարեխիղճ արտադրող,  ամսագրի խմագրակազմը մրցանակ շնորհեց Սեւան հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանին, իսկ փոքրիկների սիրելի  <<Լավագույն մանկական բրենդ>> անվանակարգին արժանացավ <<Զալատոյե Պոլե>> ընկերության Ապաչի ապրանքանիշը:

Առանձնահատուկ  խրախուսվեցին նաեւ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները:

Դիմածնոտային վիրաբուժության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրման եւ կիրառման համար մրցանակ շնորհվեց  <<Գրիգոր Նարեկացի>>  բժշկական  կենտրոնի  դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ  Հայկ  Բախշյանին: Իսկ լավագույն վիրաբույժ ուրոլոգ անվանակարգում՝ Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական վիրաբույժ, ուրոլոգ Ալբերտ Լալազարյանին: Մրցունակ զբոսայգի ճանաչվեց մայրաքաղաքի հենց սրտում տեղակայված մանկական Լունապարկ  զբոսայգին:

Մրցանակաբաշխությունն ուղեկցվեց համերգային ծրագրով,   երաժշտական եւ պարային անզուգական կատարումներով: Միջոցառումն ավարտվեց  հետաքրքիր խաղարկությամբ եւ անակնկալներով: Մրցանակակրներից մեկը վիճակահանությամբ <<Ռելաքս թրավել>> տուրիստական կազմակերպության կողմից  արժանացավ երկօրյա ուղեգրի: Իր կողմից   բոլոր մրցանակակիրներին անակնկալ մատուցեց  նաեւ Լունապարկ զբոսայգու տնօրեն Սարգիս Պետրոսյանը: 

<<Հայաստան- Արցախ -Սփյուռք>>  համահայկական ամսագրի գլխավոր խմբագիր Լ.Նազարյանն իր  շնորհակալությունը հայտնեց  մրցանակակիրներին, ովքեր իրենց ընձեռած ներուժն ու ժամանակը օգտագործում են,  այնպես  որ յուրաքանչյուր օրը փոքրիկների  համար   դառնա  հետաքրիքր ու իմաստավորված՝ հավելելով, որ նրանց նվիրումն  ու հոգատար վերաբերունքն իսկապես արժանի է բարձր գնահատանքի:

Թող աշխարհի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ունենան լուսավոր ու անհոգ մանկություն եւ ամենակարեւորը ապրեն խաղաղ ու բարեկեցիկ երկրում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...