Նորաձևության ցուցադրություն Թիֆլիսյան ոճով. դիզայներները վերականգնել են Թումանյանի ընտանիքի ոճը. (Photo)

Մայիսի 27-ին Թումանյանի թանգարանը վերածվել էր 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկիզբի Թիֆլիսյան նորաձևության կենտրոնի:
«Ճաշակը կյանքի բույրն է …» խորագրով նորաձևության ցուցադրությունը նվիրված էր Հովհ. Թումանյանի 150-ամյակին:
Թումանյանն ինքը ժամանակի նորաձև հագուստ կրողներից մեկն էր՝ դասական ձևերի ու գույների համադրությամբ: Ինչպես արվեստում, այնպես էլ կյանքում նա մեծ տեղ է տվել ճաշակին: Հաճախ էր կրկնում. «Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում : Ամենագլխավորը կյանքում՝ ճաշակն է»  :  Գրական հավաքույթներին ու հանդեսներին հագնում էր սև կոստյում, սպիտակ օձիքով : Սևը սպիտակով՝ այդ էր ճաշակը : Սիրում էր պարզը և ընտիրը :

Դիզայներները վերականգնել էին Թումանյանի և նրա հարազատների՝ կնոջ, դուստրերի , որդիների կերպարները : Ստեղծված հավաքածուն  պահպանվելու  է  Հովհ. Թումանյանի թանգարանում: Նախագիծն իրականացրել է Նաիրա Նիազյանը:

Հովհաննես Թումանյան – կերպարի հեղինակ՝ Նաիրա Նիազյան

Օլգա Թումանյան – կերպարի հեղինակ՝ Անահիտ Բավեյան

Մուշեղ Թումանյան – կերպարի հեղինակ՝ Էրիկա Չիլինգարյան

Արտավազդ Թումանյան – կերպարի հեղինակ՝Մաննհոֆ ֆեյշն

Անուշ Թումանյան – կերպարի հեղինակ՝ Անահիտ Մովսիսյան: Ի դեպ՝ Անուշի այս կերպարում մեր խմբագիրն է՝ Գայանե Շահինյանը

Անուշ Թումանյան- կերպարի հեղինակ Ասյա Տեր- Հովակիմյան

Թամար Թումանյան – կերպարի հեղինակ՝ Գայանե Կարապետյան

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...