Աննա Հակոբյանի հանդիպումը լրագրողների հետ (Photo, Video)

Մայիսի 27-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի մամուլի ասուլիսը: Ասուլիսին ներկա էին «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանն ու «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը:

Ինչու է Աշոտը Երեւանում

Ինչու է նա այլ երկրներ այցելում

Ինչու են տարբեր անհատներ հիմնադրամներին նվիրատվություններ անում

Ինչու է նա  խաղաղության կոչ անում, այլ ոչ թե պատերազմի

Այս եւ մի շարք այլ հարցերի մասին տիկին Աննան խոսել է լրագրողների հետ:

Աննա Հակոբյանը ներկայացրել է ապրիլի սկզբին երկու հիմնադրամների գործադիր տնօրեների հետ միասին ԱՄՆ կատարած այցի արդյունքները:  Մանրամասն ներկայացրել է ԱՄՆ հինգ քաղաքներում ունեցած իր հանդիպումներն ու պայմանավորվածությունները: Ինչ վերաբերում է հիմնադրամների գործունեությանը, ապա այցի շրջանակում 2 հիմնադրամները միասին հավաքագրել են 1 մլն 660 հազար դոլար:

Այցի շատ կարևոր արդյունքներից է եղել Մեմֆիսում «Սուրբ Հուդա» մանկական քաղցկեղի հետազոտական կենտրոն այցը, որտեղ կնքվել է համագործակցության հուշագիր և Հայաստանը դարձել է առաջին պետությունը, որ անդամակցել է «Սուրբ Հուդա»-ի Global alliance-ին:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...