Գեղեցիկ քաղաքականություն. առաջին տիկնանց և թագուհիների գեղեցկության գաղտնիքները (Photo)

Առաջին տիկնայք մեծ ազդեցություն են թողնում ոչ միայն իրենց ամուսինների վրա, այլ հաճախ  նոր թրենդներ են ձևավորում և անգամ փոխում գեղեցկության կանոնները: Նրանց շնորհիվ ոճն ուժեղ զենք է դարձել: Պատահական չէ, որ հանրության առջև ներկայանալիս առաջին հերթին քննարկվում է նրանց արտաքինը, հագուկապը, հետո նոր՝ արտահայտած կարծիքը:

Շատերին է հետաքրքրում՝ ինչ կա ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի դիմահարդարման պարագաների պայուսակում կամ ինչ դիետայի է հետևում Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը…Մեր օրերում Առաջին տիկնայք ավելի մոտ և հասանելի են դարձել հանրությանը: Նրանցից շատերը հաճախ են խոսում իրենց նախընտրած դիզայների, ապրանքանիշի, խնամքի պարագաների, սիրած օծանելիքի, անգամ սննդակարգի, սպորտի տեսակի մասին:

Wnews.am-ը ներկայացնում է առաջին տիկնանց, մեր օրերի թագուհիների և արքայադուստրերի ոճի և գեղեցկության գաղտնքիները:

Մելանիա Թրամփ.

ԱՄՆ առաջին տիկինը դուրս է մրցակցությունից: 180 սմ հասակի դեպքում նա կշռում է 56 կգ, դրա հետ մեկտեղ չի պահպանում խիստ սննդակարգ, այլ պարզապես հետևում է՝ ինչ կա իր ափսեում: Առողջ նախաճաշ, որը բաղկացած է վարսահատիկի փաթիլներից, մեծ քանակի վիտամիններ պարունակող սնուցող սմուզի. օրական 7 տեսակի միրգ և բանջարեղեն և, իհարկե, մեծ քանակի ջուր:

«Ես պարզապես սիրում եմ առողջ սնունդը, այդպիսով ինձ ավելի էներգետիկ եմ զգում»,- պատմում է ԱՄՆ առաջին տիկինը:

Ինչ վերաբերում է ֆիզիկական ակտիվությանը, ապա Մելանիա Թրամփը Ֆրանսիայի առաջին տիկնոջ պես նախընտրում է պիլատեսը:

Դեմքի խնամքի պրոցեդուրաներից Մելանիա Թրամը նախընտրում է Oxygen-ը, մազերի խնամքն իրականացնում է  Yarok ապրանքանիշի միջոցներով, իսկ լաքը՝  Essie Professionals -ից է (սիրած երանգներն են՝ Mademoiselle և Limo-Scene):

Մոզա բինտ Նասել ալ Միսնեդ. Քաթարի Էմիրի երկրորդ կինը

Մոզա շեյխուհին Արեւելքի ամենահայտնի առաջին տիկնանցից է, ինչպես նաեւ կրում է Մերձավոր Արեւելքի ոճի իկոնայի տիտղոսը։ Նրա  զգեստների ոճը բազմազան է, սակայն դրանց միավորում է մի դետալ. Մոզան գլուխը ծածկում է չալմայով, քանի որ իսկական մուսուլմանուհի է։  Նա աշխարհին ապացուցել է, որ արեւելքի կինն էլ կարող է ինքնազարգացմամբ զբաղվել։ Մոզան ավարտել է Քաթարի Ազգային ինստիտուտը եւ ստացել սոցիոլոգի դիպլոմ։ Բացի այդ, Մոզան բազմազավակ մայր է. նա ունի երկու դուստր, հինգ որդի։

60 տարեկանում նա հիանալի տեսք ունի: Ըստ շրջանառվող լուրերի, նա 12 պլաստիկ վիրահատության է ենթարկվել, որոնք արժեցել են շուրջ երկու մլն դոլար:

Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոն.

Բրիջիտ Մակրոնն ասես բարեկազմության խորհրդանիշ լինի: Ֆիթնես փորձագետները նշում են, որ Բրիջիտ Մակրոնի մարմինը շատ հավասարաչափ է մարզված: Բացի այս, նա լավ գիտի՝ մարմնի որ մասերն արժե բացել և չափավոր ընդգծել (ոտքերը, իրանը, կուրծքը), որոնք՝ թաքցնել (պարանոցը):

Ֆրանսիայի առաջին տիկինը շատ աղցաններ, անյուղ ձուկ, միրգ և բանջարեղեն է օգտագործում: Օրական մոտավոր 7-8 տեսակի միրգ և բանջարեղեն է ուտում: Նրան երիտասարդ տեսք է հաղորդում նաև սանրվածքը, որով մազերն ավելի փարթամ տեսք ունեն:

Հարավային Կորեայի առաջին տիկին Պեն Լիյուան.

Եվս մեկ վառ օրինակ, թե ինչպես է երկրի առաջին դեմքի կինը դարձել ոճի իկոնա: Կարծում ենք չենք չափազանցնի, եթե ասենք, որ հենց Պեն Լիյուանի շնորհիվ է իր ամուսինը՝ Հարավային Կորեայի նախագահ  Սի Ցզինպինին, հայտնիություն ձեռք բերել։ Նրանք ամուսնացել են երիտասարդ տարիքում, սակայն Պենն այդ ժամանակ նոր էր քաղաքական ասպարեզում, իսկ Պենն արդեն կորեական էստրադայի աստղերից էր։ Նա ոչ միայն շահեկանորեն է տարբերվում է իր երկրի նախորդ առաջին տիկնանցից, այլև փոխում է Կորեայի իմիջը համաշխարհային հարթակում՝ իր էլեգանտ կերպարներով քարոզելով կորեական բրենդները:

56-ամյա առաջին տիկինը փայլում է իր իդեալական մաշկով: Զուսպ սանրվածք, դասական ոճի հագուստ  և նյուդ երանգներով դիմահարդարում. սա է առաջին տիկնոջ այցեքարտը:

Իսպանիայի թագուհի Լետիցիա.

Մկանոտ ձեռքերը, համաչափ ուսերն ու ձիգ մարմինը դարձել են թագուհի Լետիցիայի այցեքարտը: Թագուհին նախընտրում է յոգան ու պիլատեսը, որոնցով զբաղվում է երկար տարիներ: Բացի այս, երբեմն տարվում է մեծ թենիսով, դահուկներով: Նրա բարեկազմ մարմնի ևս մեկ գաղտնիքներից է Պերրիկոնի սննդակարգը, որի դեպքում կենտրոնանում են ոչ թե սննդի քանակի, այլ ճիշտ կազմված սննդակարգի վրա:  Բժիշկ Նիկոլաս Պերրիկոնը նշում է, որ սննդակարգը պետք է բաղկացած լինի մեծ քանակի կարմիր ձկնատեսակից, կանաչ բանջարեղենից, սնկից և հատապտուղներից: Նման սննադակարգն օգտակար է նաև մաշկի համար:

Թագուհի Լետիցիան բազմիցս է նշել, որ մաշկի խնամքի սիրելի պրոցեդուրաներից է Biotulin-ը. բոտոքսի էֆեկտով կոսմետիկ միջոցը:

Ինչ վերաբերում է դիմահարդարմանը, ապա Իսպանիայի թագուհին սիրում է աչքերն ընդգել շագանակագույն կամ կանաչ մատիտով, դե իսկ շրթներկն ընտրում է  իր կրած ականջօղերի գույնից ելնելով: Այս քայլը դարձել է դիմահարդարման մեջ թագուհու «անձնական ձեռագիրը»:

Հորդանանի թագուհի Ռանիա.

Աբդալ II թագավորի կնոջ այցեքարտը ձիթապտղի երանգի մաշկն ու փարթամ վարսերն են: Նա գիտակցաբար է մոտենում իր սննդակարգին՝ դրանից ամբողջությամբ բացառելով հացն ու մակարոնեղենը: Փոխարենը նախընտրում է ուտել ձուկ, բրինձ, խաշած հավ և բանջարեղեն:

Նա կողմնակից է հագեցած նախաճաշի, որի ժամանակ ուտում է սպիտակուցային ձվածեղ և ընդեղեն: Դժվար թե գտնվի թագավորական ծագումով մի ներկայացուցիչ, ով Ռանիայի պես տարված կլինի սպորտով.  յոգա, պիլատես, կարատե, քիգբոքսինգ, թեկվոնդո, աէրոբիկա, վազք, համաձայնեք, որ այս ամենի համար ուժ և դիմացկունություն է պետք:

Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոն.

Սպիտակ նուրբ մաշկը, մեղմ աչքերը, մուգ փարթամ մազերը, թեթև կարմիր այտերը Քեյթի այցեքարտն են: Հենց այս կերպարն է բազմիցս նկարագրվել վիկտորյանական դարաշրջանի վեպերում և համարվել անգլիական աղջկակական գեղեցկության խորհրդանիշը:

Մաքսիմալ բնականությունն ու կատարյալ խնամվածությունը Քեյթի բյութի-կրեդոն են: Հենց նա է նորաձևություն բերել անգույն լաքը, սնգույրը:

Ինչ վերաբերում է գեղեցկության գաղտնիքներին, ապա Քեյթը սիրում է Trilogy ապրանքանիշի մասուրի օրգանիկ յուղը, Naked, Urban Decay-ի ստվարաներկերը, դե իսկ մազերը լվանում է Kerastase-ի միջոցներով:

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլ.

Մեգանի կոսմետոլոգՆիկոլ Ջոսը նշում է, որ նա պարբերաբար դեմքի վարժություններ է անում, որոնք օգնում են այտոսկրերն ու ծնոտն ավելի գեղեցիկ դարձնել: Մեծ Բրիտանիայի արքայադուստրը նշում է, որ պաշտում է Nars ապրանքանիշի Orgasm սնգույրը, որն այտերին «իդեալական վարդագույն երանգ և փայլ է տալիս», չի մոռանում  Touche Eclat, YSL հայլայթերի մասին, դե իսկ մաշկային ցանի դեպքում օգտագործում է թեյի ծառի յուղ:  Դիմահարդարման պարագաներից Մեգանի ֆավորիտներն են նաև Matte Revolution Lipstick, Charlotte Tilbury շրթներկը, ինչպես նաև Dior Show Iconic, Dior թարթչաներկը:

Դե իսկ Մեգանի «դեմքից եկող» գլխավոր թրենդն իր պեպեններն են: Նրա հետ աշխատած բոլոր դիմահարդարները նշում են, որ Մեգանը դիմահարդարվելիս պնդում է, որ իր պեպենները երևան: Տոնային քսուկը, սնգույրը, դիմափոշին ոչ մի դեպքում չպետք է թաքցնեն իր պեպենները:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...