Աննա Հակոբյանի հիմնադրամն աջակցում է վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին

Wnews.am-ն արդեն անդրադարձել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում կառուցված վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնին, որտեղ զինհաշմանդամները կարող են անվճար բուժում ստանալ։

Ավելի քան մեկ տարի Հայաստանում գործող Հայրենիքի Պաշտպանի Վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոնն այսուհետ աջակցություն կստանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից:

Նկատենք, որ կենտրոնի ամբողջական ֆինասավորման հարցը լուծված չէր, եւ վիրավոր զինվորների բուժման ծախսերը հոգում էին անհատ բարերարները:

«Մեր թողունակությունը մեծանում է 🙂 Մի քանի ամսից կունենաք 8 նոր հիվանդանսենյակ՝ 16 մահճակալ: Հայրենիքի Պաշտպանի վերականգնողական կենտրոնը կկարողանա ավելի մեծ թվով վիրավոր տղաներ ընդունել: Ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի ամբողջ թիմը ամիսներ շարունակ մեծ ջանքեր է գործադրել հիմնադրամին հատկացված միջոցները այս ծրագրի հատկացնելու համար: Շնորհակալ ենք »,-ֆեյսբուքյան իր էջում գրել է «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...