Հայուհին բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում

Ռուսաստանի Դաշնության մանկաբարձության և գինեկոլոգիայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Լեյլա Ադամյանը Մոսկվայում կատարել է 36–ամյա կնոջ ձվարանների վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման վիրահատություն։ Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ, -այս մասին  ՏԱՍՍ–ին են հայտնել կենտրոնի մամուլի ծառայությունից։

«2019 թվականի մարտի 6–ին Ռուսաստանում առաջին անգամ Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի (տնօրեն` ՌԳԱ ակադեմիկոս Գ.Սուխիխ) հիմքի վրա ակադեմիկոս Լ.Վ.Ադամյանն իրականացրել է բացառիկ վիրահատություն` նա վերականգնել է ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող 36–ամյա կնոջ վերարատադրողական ֆունկցիան»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ  վիրաբուժական միջնորդության մեթոդիկան առաջարկվել է 2010 թվականին մի խումբ ճապոնացի գիտնականների կողմից պրոֆեսոր Կազուխիրո Կավամուրայի գլխավորությամբ և հետագայում հավանության է արժանացել և փորձարկվել է Իսպանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Մեքսիկայում և Ճապոնիայում։

Այս վիրահատության անցկացումը թույլ է տալիս 40-45–ամյա կանանց և ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող կանանց ունենալ գենետիկորեն հարազատ երեխաներ։

Լեյլա Ադամյանի մասին Wnews.am-ի նախորդ հրապարակումը կարող եք կարդալ այստեղ:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...