Այս գարնանը դիմահարդարման 5 գլխավոր թրենդները (Photo)

Կարմիր լաք, նեոնային շրթներկ, գրաֆիկական սլաքներ, մետաղական էֆեկտով ստվարաներկեր. Wnews.am-ը ներկայացնում է այս գարնանը դիմահարդարման գլխավոր թրենդները:

Հանգավորված կերպար.

Կարմիր եղունգներ և նույն երանգի շրթներկ. կարմիրը կրելու լավ մոռացված տարբերակ է: Կերպարն էլ ավելի նորաձև կօգնեն դարձնել աքսեսուարները. «հեծանվորդի» ակնոցներ, 90-ականներից եկող մազերի աքսեսուարներ:

Ryan Lo

Գրաֆիկական գծեր.

Այս սեզոն գրաֆիկական սլաքներով կարելի է ընդգծել շուրթերը, աչքերը, եղունգները: Ամենահամարձակը Kiko Kostadinov-ի և self-portrait-ի վերջին ցուցադրությունների կերպարներն էին՝ հակադիր երանգներով ընդգծված շուրթերով:

Self PortraitKiko Kostadinov

Արևի շողեր.

Դեղին, նարնջագույն, վարդագույն ստվարաներկերը չափազանց նորաձև են:Վառ օրինակը Byblos, Ashish և Anna Sui վերջին ցուցադրություններն են: Այսպիսով կերպարին թարմություն կարելի է հաղորդել՝ առանց ջանքեր գործադրելու: Անփայլ ստվարաներկերն ավելի բնական կդիտվեն:

Genny  Anna Sui

Փայլ.

Երբ գլիտերն ավելորդ է թվում, հոյակապ այլընտրանքը մետաղական ծածկով ստվարաներկերն են, ինչպես Talbot Runhof-ի ցուցադրությանը: Հիմնական շեշտը աչքերի ներքին անկյունում է:

Talbot RunhofRicostruGiorgio Armani

Նեոն.

Կորալը, ինչպես Temperley London և Fiodor Golan ցուցադրություններում, Pantone-ի կողմից տարվա գույնն է հայտարարվել: Դիմահարդարման մեջ այն գեղեցիկ է դիտվում հատկապես հայլայթերի և շողացող մաշկի համադրությամբ:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...