Ժամանակակից միլիարդատերերը. ինչպիսին են աշխարհի ամենահարուստ 5 կանայք

Եթե կարծում եք, որ ժամանակակից միլիարդատերերի ձեռքերը դողում են ադամանդների ծանրությունից, ապա պետք է հիասթափեցնենք ձեզ: Փողոցում հանդիպելիս կարող է չկռահեք էլ, որ  նրանք աշխարհի ամենահարուստ կանայք են: Ինչպիսին են մեր օրերի աշխարհի ամենահարուստ կանայք, Wnews.am-ը ներկայացնում է Forbes-ի 2019թ. վարկանիշային աղյուսակի ամենահարուստ կանանց առաջին հնգյակին:

Ֆրանսուազա Բետանկուր Մայերս-65 տարեկան, L’Oréal-ի սեփականատեր, կարողությունը՝ 49.3 մլրդ դոլար:

Ֆրանսուհի գործարար,  L’Oreal-ի հիմնադրի թոռնուհին առաջին անգամ Forbes-ի ցուցակում էր հայտնվել նախորդ տարի, իսկ 2019-ին  15-րդ հորիզոնականից բարձրացել է առաջին հորիզոնական՝ դառնալով մոլորակի ամենահարուստ կին:  2017թ. մոր մահից հետո նրան փոխանցվեցին ընկերության բաժնեմասերի 33%-ը: Նրա ղեկավարման օրոք L’Oreal-ի եկամուտները շարունակում են աճել:

Բացի այս ընկերությունում նախագահի պաշտոնը զբաղեցնելուց, նա նաև բարեգործական հիմնադրամ է ղեկավարում, որի ծրագրերն ուղղված են ֆրանսիական գիտության և արվեստի զարգացմանը:

Էլիս Ուոլտոն-69 տարեկան, Walmart ընկերության սեփականատեր, կարողությունը՝44.4 մլրդ դոլար:

Թեպետ Էլիս Ուոլտոնը ծնվել է հարուստ ընտանիքում, որին պատկանում է աշխարհի ամենախոշոր մանրածախ Walmart ցանցը, սակայն նա միանգամից չի զբաղվել ընտանեկան բիզնեսով: Համալսարանն ավարտելուց հետո նա որոշել է ինքնուրույն գումար վաստակել՝ սկսելով ֆինանսական շուկայից:

Картинки по запросу Элис Уолтон

Նկատենք, որ Էլիսը  բիզնեսից բացի ֆինանսավորում է նաև արվեստը, քաղաքական կուսակցություններին, հաճախ հայտնվում սկանդալներում, ինչը պայմանավորված է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու հետ:

Ի դեպ, Էլիս Ուոլտոնը Արկանզաս նահանգում հիմնել է Crystal Bridges թանգարանը, որտեղ ներկայացված է ամերիկյան արվեստը:

Ժակլին Մարս. 79 տարեկան, Mars Incorporated ընկերության ներկայացուցիչ, կարողությունը՝ 23.9 մլրդ դոլար:

Քաղրավենիքի արտադրությամբ զբաղվող աշխարհահռչակ ընկերության իր բաժնեմասը Ժակլինին ժառանգաբար է հասել: Ժակլինն ընտանեկան բիզնեսին միացել է 1982 թ, իսկ այսօր նա Mars Incorporated ընկերության բաժնեմասերի 1/3-ի սեփականատերն է:

Картинки по запросу jacqueline mars

Բացի իր բիզնեսից, Ժակլինը ԱՄՆ-ի Ձիերի թիմի հովանավորն է, ինչպես նաև Վաշինգտոնի ազգային օպերայի տնօրենների խորհրդի անդամը:

Յան Խուեյան-37 տարեկան, Country Garden ընկերության գլխավոր բաժնետեր, կարողությունը՝22.1 մլրդ դոլար:

Յնը Չինաստանում ամենահարուստ մարդն է: Իր կարողությունը նա ժառանգել է տասը տարի առաջ հորից, ով մինչև օրս էլ Country Garden Holdings զարգացման կորպորացիայի փոխնախագահն է:  2003-ին նա կրթություն է ստացել Օհայո նահանգի համալսարանում, որից հետո վերադարձել Չինաստան  և սկսել աշխատել որպես  գնումների հարցով մենեջեր, իսկ մեկ տարի անց նշանակվել տնօրեն: Չինուհին հոյակապ կարողանում է ղեկավարել բիզնեսը.2018 -ին Country Garden-ի բաժնետոմսերի գինը կտրուկ աճ է գրանցել:

Ինչ վերաբերում է նրա անձնական կյանքին, ապա 2006-ին նա ամուսնացել է պաշտոնյայի որդու հետ:

Սյուզան Կլատեն-56 տարեկան, Altana դեղագործական ընկերության սեփականատեր,BMW ավտոընկերության խոշոր բաժնետեր, կարողությունը՝21 մլրդ դոլար:

Գերմանիայի ամենաապահոված կինը՝ Սյուզան Կլատենը, իր կարողությունը ժառանգել է հորից: Նա ոչ թե պարզապես  վատնել է այդ ժառանգությունը, այլ սկսել զարգացնել երկու ընկերությունները ժամանակի պահանջներին համապատասխան:

Սյուզան Կլատենը փայլուն կրթություն է ստացել Շվեյցարիայում և նախքան բիզնես մուտք գործելն աշխատել գովազդի և PR-ի բնագավառում, ինչպես նաև BMW ընկերությունում ինժեների պաշտոնում:

Картинки по запросу Сьюзан Клаттен

Նրա ղեկավարության օրոք Altana-ն միջին վիճակագրական ընկերությունից վերածվել է Գերմանիայի երրորդ խոշոր դեղագործական ընկերության: Այսօր նրա ընկերության արտադրանքի տարեկան վաճառքը հասնում է 2.5 մլրդ դոլարի: Նա նաև Nordex AG և SGL Group ընկերությունների բաժնետերերից է:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...