Petoor-ի մոդելները՝ դարասկզբի հոլիվուդյան ֆիլմերի հերոսուհիների կերպարում (Photo)

Մարտի 10-ին Dvin Hall-ում տեղի ունեցավ Petoor գարուն-ամառ 1920 (2019) հավաքածուի ցուցադրությունը:  Petoor -ի շնորհիվ մի պահ տեղափոխվեցի դարասկզբի Հոլիվուդ, որտեղ ստեղծվում էին ամենաոճային ֆիլմերը՝ խարիզմատիկ ու համարձակ հերոսուհիներով: Petoor -ի մոդելները ֆիլմերի հերոսուհիներ էին հիշեցնում՝ ծոպեր, ուսերից ուղիղ իջնող զգեստներ, Petoor-ային պիժամաներ : Կերպարներն ամբողջացնում էին ծոպերով դրվագված գլխազարդերը՝ գլխակապերի և թասակ-կեղծամների տեսքով:

Petoor գարուն-ամառ 2019 հավաքածուն ոգեշնչված է  1920-ականների էսթետիկայից, art deco ոճով ստեղծված ճարտարապետության, զարդերի, հագուստի դիզայնից, դետալային մշակումներից և, իհարկե, մարմնավորում է անցյալ դարասկզբի անսահման կանացիությունը: 1920-ականների բոլոր կանոններով կոկիկ հագնված տղամարդու կոստյում-եռյակները , որ համարյա առանց փոփոխությունների տեղափոխվել էին կնոջ զգեստապահարան չէին խանգարում թեթև ֆլիրտի, կանացի սեթևեթանքի ընդհանուր տրամադրությանը:

Ցուցադրությունը մարդաշատ էր, դրեսս-կոդը՝ black tie :

Հրավիրված մոտ 300 հյուրերի թվում էին շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, դիզայներներ, դեսպանատների և բանկերի ներկայացուցիչներ, ապրանքանիշի հավատարիմ հաճախորդները և այլն: Երաժշտական ձևավորումը  ապահովում էր Lady Jazz Marbey-ը:

   

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...