Քերոլին Ռաֆայելյանն ընդգրկվել է Forbes-ի 2019թ. միլիարդատերերի ցուցակում (Photo)

Carolyn Rafaelian

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում 2019 թվականին ընդգրկվել է նաև հայուհի Քերոլին Ռաֆայելյանը: «Alex and Ani» զարդերի ընկերության հիմնադիրն ու սեփականատերը ցանկում զբաղեցրել է 2057-րդ տեղը:
Նրա կարողությունը գնահատվում է 1 միլիարդ դոլար։

mg_96673_carolyn_rafaelian_280x210.jpgWnews.am-ն արդեն ներկայացրել է աշխարհի ամենահարուստ հայուհուն՝ Քերոլին Ռաֆայելյանին:

Վերջինս ծնվել է 1966թ․-ին՝ ԱՄՆ-ում, Արեւմտյան Հայաստանից գաղթած փախստականների ընտանիքում։ Նրա հայրը իր ծնվելու տարում հիմնել է ոսկյա զարդերի ընկերություն։ Լոս Անջելեսում քոլեջն ավարտելուց հետո Քերոլինը շարունակել է հոր գործը եւ սկսել է զարդեր ստեղծել։

Քերոլինն իր ոսկերչական ընկերությունն անվանել է զավակների անունով:

«Մենք վաճառում  ենք ոչ թե զարդեր, այլ դրական էներգիա: Մեր զարդերը դրական էներգետիկա ունեն»,- ասում է «Alex&Ani»-ի հիմնադիրը:

mg_96675_bangles_280x210.jpgՆշենք նաև, որ Ռաֆայելյանը ձեռք է բերել անշարժ գույքի ավելի քան 30 օբյեկտ, որոնց մեծամասնությունը գտնվում է նրա հարազատ Ռոդ Այլենդ կղզում։ Նա զբաղեցնում է 21-րդ տեղը Forbes America’s Self-Made Women 2018 վարկանիշում։

Քերոլին Ռաֆայելյանը զբաղվում է նաեւ բարեգործությամբ։ Նա շուրջ 30 միլիոն դոլար տրամադրել է տարբեր ծրագրերի՝ այդ թվում նաեւ Հայաստան հիմնադրամին։

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...