Վերջերս հազվադեպ եմ սիրահարվում. բլից-զրույց ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հետ (Photo)

ՀՀ սփյուռքի նախկին նախարար, ներկայումս ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը կողմ է, որ ունենանք կին առաջնորդ, ավելին՝ նա ոչ միայն կընտրի, այլև կօգնի, որ կինն ընտրվի որպես երկրի ղեկավար:  Կանանց միջազգային տոնին կանանց մասին Wnews.am-ի բլից հարցերին պատասխանել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:

На данном изображении может находиться: 1 человек, небо и на улице-Ի՞նչը Ձեզ կարող է կնոջ մեջ միանգամից հիասթափեցնել։

-Չասեմ միանգամից, բայց՝ ինքնավստահության, անկախության, ինչու ոչ` նաև հումորի բացակայությունը:
-Կնոջ զգեստապահարանի ո՞ր իրին եք ուշադրություն դարձնում, ըստ Ձեզ, ի՞նչն է նրան գրավիչ դարձնում։
-Երբ խորհում եմ կնոջ գրավչության մասին, առաջին բանը, որ գալիս է մտքիս, համենայն դեպս, զգեստը չէ:
-Հաճա՞խ եք սիրահարվում։
-Վերջերս, ցավոք, ավելի հազվադեպ:
-Որքա՞ն է տեւել ամենաերկար սիրային հարաբերությունը։
-Շուրջ 4 տարի
-Սիրո համար որեւէ բան զոհաբերե՞լ եք։
-Ես դրանք չէի կոչի զոհաբերություններ:

На данном изображении может находиться: 1 человек, стоит, небо, океан, облако, на улице, вода и природа-Կբնութագրե՞ք ինչպիսին է իդեալական կինն ըստ Ձեզ։
-Ինձ ամենահամապատասխանող կինը:
-Ի՞նչ կանեիք, եթե մեկ օրով կին լինեիք:
-Կհպարտանայի այդ փաստով: Այո, սա ուղերձ է հենց կանանց:
-Կգա՞ մի օր, երբ ունենանք կին նախագահ: Կնոջը որպես երկրի նախագահ կընտրեի՞ք:
-Անշուշտ, կունենանք կին առաջնորդ, և ոչ միայն կընտրեմ, այլև կօգնեմ, որ ընտրվի:
-Կյանքն առանց կանանց նույնն է, ինչ…
-Բայց այդ դեպքում էլ ի՞նչ կյանք:
-Ու՞մ եք առաջինը շնորհավորում Մարտի 8-ին:
-Ճիշտ կռահեցիք՝ մորս:
Ի՞նչ կմաղթեք բոլոր կանանց:

-Ինքնավստահություն, անկախություն և հումորի զգացում 🙂

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...