Մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը.Արփինե Հովհաննիսյանը՝ ոճի, նորաձևության մասին (Photo)

Այսօր Կանանց միջազգային օրն է, Հայաստանում ՝ կանանց մեկամսյակի սկիզբը և Wnews.am-ը՝ որպես ամենականացի կայքը Հայաստանում, պարբերաբար ներկայացնելու է հարցազրույցներ հայտնի ու հեղինակավոր կանանց հետ: Զրուցելու ենք բացառապես կանացի թեմաներով: Մեր առաջին զրուցակիցը Արփինե Հովհաննիսյանն է, ով անկախ զբաղեցրած պաշտոնից, միշտ ուշադրության կերնտրոնում է: Ամենագեղեցիկ կին քաղաքական գործիչներից մեկի՝  Արփինե Հովհաննիսյանի հետ  զրուցել ենք ոճի, նորաձևության, սոց-ցանցերում ակտիվության և, իհարկե, Մարտի 8-ի մասին:

-Թեպետ հիմա Աժում չեք, պաշտոն չեք զբաղեցնում, բայց հետաքրքրությունը ձեր անձի հանդեպ չի պակասել, ունե՞ք բացատրություն , թե ո՞րն  է պատճառը:

-Ես միշտ գործել եմ այն համոզմունքով, որ մարդը պետք է բովանդակություն հաղորդի պաշտոնին, ոչ թե հակառակը։ Միգուցե, սա է պատճառը, որ ինչպես պնդում եք, իմ անձի հանդեպ հետաքրքրությունը չի պակասել։

 –Կին քաղաքական գործիչներին հաճախ անդրադառնում են ոչ միայն իրենց քաղաքական գործունեության, այլև ոճի, արտաքին տեսքի համար, ինչպե՞ս եք դրան վերաբերում:

-Կարծում եմ, որ բնական է, որ անդրադառնում են կին քաղաքական գործիչների ոճին, արտաքինին։ Սակայն, այդ հատկանիշները որեւէ կերպ չպետք է դառնան կանանց գործունեության  գնահատման չափանիշը։ Հակառակ դեպքում շեշտադրումը բովանդակայինից տեղափոխվում է ձեւական դաշտ, եւ կանանց ծավալած գործունեությունը դառնում է երկրորդական։

-Համաձայն կլինե՞ք, եթե ասենք, որ հիմա ավելի շատ ժամանակ ունեք ինքներդ ձեզ համար և ինչի՞ վրա  եք ծախսում այդ ժամանակը:

-Ես մշտապես եղել եմ բազմազբաղ, բայց շաբաթվա մեջ ունեցել եմ  ինձ հատկացված մի փոքր ժամանակատաված, որը հիմա ոչ ավելացել եւ ոչ էլ պակասել։ Ներկայում էլ զբաղված եմ գործունեության մի շարք ուղղություններով, ու, ինչպես միշտ, զգացվում է ժամանակի սղությունը։

 

-Wnews.am- ում դուք բազմիցս հայտնվել եք ամենաոճային կին քաղաքական գործիչների շարքում, ինչպե՞ս կբնութագրեք ձեր ոճը: Տարբերվո՞ւմ է այն ձեր առօրյա ոճից:

-Իմ  գործնական ոճի առանցքը միշտ եղել է դասական ոճը։Իսկ առօրյա ոճը բնականաբար տարբերվում է, օրինակ հանգստյան օրերին փորձում եմ ավելի շատ կրել ազատ ոճի հագուստ։

-Հետաքրքրվո՞ւմ եք նորաձևությամբ, հետևո՞ւմ եք արդյոք թրենդներին:

Նորաձեությամբ  հետաքրքվում եմ, թրենդների աշխատում եմ հետեւել, բայց գերի երբեք չեմ դառնում  նորաձեւությանը։ Կարեւորը սեփական ոճի  զգացողությունը պահպանելն է, որովհետեւ նորաձեւությունը հարափոփոխ է, իսկ ոճը մշտական։

-ժամանակակից քաղաքական գործիչները իմիջային ի՞նչ շեշտադրումներ պետք է ունենան:

Իմիջային շեշտադրումները պետք է լինեն էությանը համահունչ եւ դիմագիծը ընդգծող։

 –Վերջին շրջանում բավականին ակտիվ եք սոցցանցերում, Ինստագրամում  նոր ֆոտոշարքեր ենք տեսնում, ինչո՞վ է դա պայմանավորված:

-Որեւէ հատուկ բանով պայմանավորված չէ։ Լիլիանի հետ միշտ ենք համագործակցել  ու այդ համագործակցության շարունակություն են ֆոտոշարքերը, որոնք էլ հայտնվեցին Ինստագրամում։

-Ինչպե՞ս եք տոնելու Մարտի ութը:

-Մարտի ութը տոնելու հատուկ ձեւաչափ չունեմ

-Ե՞րբ եք վերջին անգամ ծաղիկներ ստացել:

-Երեկ

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...