Քայլի Ջենները ճանաչվել է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդատեր (Photo)

Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ 21-ամյա Քայլի Ջենները, ճանաչվել է պատմության մեջ ամենաերիտասարդ միլիարդեր՝ գերազանցելով Մարկ Ցուկերբերգի ռեկորդը, ով իր առաջին միլիարդը վաստակել էր 23 տարեկանում:

Իր փողերի մեծ մասը Քայլին վաստակել է  Kylie Cosmetics-ի վաճառքից: Ջենները նշում է, որ իր հաջողության գաղտնիքը պարզ է. նա զբաղվում է նրանով, ինչից հաճույք է ստանում:

«Ինձ դուր է գալիս դիմահարդարումը և դրա հետ կապված ամեն ինչ: Երբ թողարկում էի իմ առաջին շրթներկը, վստահ չէի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի: Ես բիզնեսում ներդրեցի իմ ամբողջ գումարը, իհարկե, լավ սկիզբ ունեի, բայց  15 տարեկանից ինքս եմ ինձ ապահովում»,- ասում է երիտասարդ միլիարդատերը:

Նա նաև նշել է, որ իրեն շատ են օգնել սոցիալական ցանցերը: «Նախքան որևէ բան սկսելը ես մեծ ձեռքբերումներ և ճանաչում ունեի սոցցանցերում»,- ասել է Քայլին:

 2018 թվականին Քայլիի եկամուտը կազմել է շուրջ  360 մլն դոլար: Նրա ընկերությունը գնահատվում է շուրջ  900 մլն-ի դոլար:

Նրա բիզնես-իմպերիան բաղկացած է ընդամենը յոթ աշխատակցից, ովքեր աշխատում են ամբողջ օրը, իսկ հինգ աշխատակիցներն ունեն մասամբ զբաղվածություն:

Կոսմետիկայի պատրաստումն ու փաթեթավորումը վստահված է Seed Beauty ընկերությանը: Վաճառքով և ռեալիզացմամբ զբաղվում է օնլայն Shopify հարթակը: Քայլիի մայրն իր վրա է վերցրել ֆինանսական հարցերը և ամբողջ եկամուտից ունի 10% շահույթ: Մարքեթինգը հիմնական իրականացվում է սոցցանցերի միջոցով, որտեղ Քայլին երկրպագուների մեծ բանակ ունի: Իր՝ ավելի քան 175 մլն հետևորդներին Քայլին հաղորդում է նոր ապրանքատեսակի թողարկման մասին, ցույց տալիս նորությունները, պատմում, թե որ երանգի շրթներկն է որոշել ընտրել իր նոր կերպարի համար:

Кайли Дженнер

Wnews.am-ը ներկայացնում է նաև աշխարհի ամենահարուստ կանանց Forbes –ի նոր հրապարակած վարկանիշային ցանկը:

Մոլորակի ամենահարուստ կին է ճանաչվել L’Oreal-ի հիմնադրի թոռնուհի 65-ամյա Ֆրանսուազա Բեգանկուր-Մայերսը $49,3 մլրդ կապիտալով:

Франсуаза Бетанкур-Майерс

Երկրորդ տեղում է 69-ամյա Էլիս Ուոլտոնը՝  ամերիկյան Walmart հիպերմարկետների հիմնադրի դուստրը իր  $44 մլրդ կարողությամբ:

Элис Уолтон

Ամենահարուստ կանանց եռյակը եզրափակում է  79-ամյա Ժակլին Մարսը՝   «Mars»  քաղցրավենիքի արտադրության հիմնադրի թոռնուհին իր $23,9մլրդ կարողությամբ:

Жаклин МарсՉորրորդ տեղում Չինաստանի ամենահարուստ կինն է՝  37-ամյա Յան Հուիյան, ով   Country Garden Holdings-ի գլխավոր բաժնետերն է: Նրա կարողությունը գնահատվում է  $22,1 մլրդ:

Հինգերորդում 56-ամյա գերմանուհի Սյուզան Կլատտենն է իր $21 մլրդ ունեցվածքով:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...