Petoor` ոգեշնչված IQOS –ից. փակ բրանչն ու հյուրերը (Photo)

Petoor հայկական դիզայներական հագուստի ապրանքանիշը ներկայացնում է մետաքսյա շարֆերի էքսկլյուզիվ հավաքածու՝  ոգեշնչված IQOS –ի նրբաոճ և եզակի դիզայնով:

Petoor ապրանքանիշն արդեն երրորդ տարին է յուրահատուկ և տարբերվող ձեռագրի շնորհիվ իր հաստատուն տեղն է գրավել Հայաստանի նորաձևության ոլորտում։ Նորաձևության տենդենցների և տեխնոլոգիական նորամուծությունների շարքում վերջին մեկ տարվա ընթացքում իր ուրույն տեղն է զբաղեցրել IQOS ապրանքանիշը, որը այս տարի նշում է Հայաստանում իր պաշտոնական ներկայության մեկ տարին: Համատեղելով այս հրաշալի առիթը կանանց նվիրված  գարնանային տոների հետ՝ ընկերությունը եզակի նվերներ կմատուցի  առանց ծխի ապագան ընտրողներին. Petoor-ի հեղինակային զարդանախշով մետաքսյա շարֆերը։ Զարդանախշի ներշնչանքի աղբյուր դարձան բրենդի  նուրբ և դասական օվալը, մեղմ գունային գամման և Petoor SS 2019 թ-ի նոր հավաքածուն՝ կատարված art deco  ոճում։

Petoor inspired by IQOS շարֆերը գարնանային էքսկլյուզիվ նվեր կդառնան  այն կանանց, ովքեր կընտրեն առանց ծխի ապագան։ Հատուկ առաջարկը կգործի Դալմա Գարդեն մոլի և Երևան մոլի IQOS սրահներում:Այս կապակցությամբ մարտի 4-ին Դալմա Գարդեն մոլի սրահում տեղի ունեցավ Petoor inspired by IQOS շարֆերի շնորհանդեսը: Ներկա էին նորաձևության աշխարհի և մամուլի ներկայացուցիչներ, հայտնի բլոգերներ: Հյուրերը վայելում էին թեթև կոկտեյլներ Lillet-ից, նրբահամ հյուրասիրություն և ծանոթանում տեխնոլոգիական նորամուծություններին: Wnews.am-ը ևս ներկա էր, ներկայացնում ենք մեր ֆոտոշարքը շնորհանդեսից:

  

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...