Սեր՝ առանց սահմանների. քաղաքական գործիչների ամենազգացմունքային համբույրները (Photo)

Սերը սահմաններ չունի. այն չի ճանաչում մասնագիտություն, տարիք, ազգություն…

Քաղաքական գործիչներն էլ, շատերիս պես, սիրում ու սիրված են, իրենց երջանիկ են զգում կողակցի հետ և երբեմն հանրայնորեն արտահայտում իրենց զգացմունքները: Իհարկե, նրանց համբույրները երբեմն երկար են քննարկվում, երբեմն ճակատագրական լինում քաղաքական կարիերայի կառուցման հարցում, ինչպես Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրինի դեպքում էր, երբ ընտրություններից մեկ շաբաթ առաջ հեռուստաբանավեճի ավարտին նա և իր կինը կրքոտ համբուրվեցին՝ այդպիսով ձեռք բերելով կրքոտ արգենտինացիների համակրանքը: Բանավեճից հետո ողջ մամուլը ողողված էր զույգի կրքոտ համբույրի լուսանկարներով։ Արդյունքում Ավադան դարձավ ընտրողների ֆավորիտն ու հաղթեց նախագահական ընտրություններում։

Картинки по запросу popular kiss maurisio makri and avada after debatКартинки по запросу president kiss with wife

Wnews.am-ը ներկայացնում է քաղաքական գործիչների սիրառատ համբույրները:

Похожее изображение

Ֆրանսիական կրքոտ համբույրը հարմար առիթի դեպքում երբեք չի շրջանցում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և իր կնոջը՝ Բրիջիթին: Նրանք հաճախ են հանրության առջև արտահայտում իրենց ջերմ զգացմունքները, ինչը չի վրիպում լուսանկարիչների աչքից:

Անկախ տարիքային տարբերությունից, մի՞թե նրանց սերն անկեղծ չէ.

Похожее изображениеПохожее изображениеКартинки по запросу brigitte macron kissКартинки по запросу brigitte macron kiss

Հանրության առջև հաճախ են համբուրվում նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու իր կինը՝ Մելանիա Թրամփը: Նրանց համբույրները, հաճախ, հանրության կողմից կեղծ են դիտարկվում: Շատերը նշում են, որ այդպիսով նրանք հանրության առջև փորձում են հերքել իրենց՝ իրականում լարված հարաբերությունները:

Կեղծ են, թե ոչ. դատե՛ք ինքներդ.

Картинки по запросу melania trump and donald trump kissКартинки по запросу melania trump and donald trump kissКартинки по запросу melania trump and donald trump kissКартинки по запросу melania trump and donald trump kissПохожее изображениеПохожее изображение

Եվս մեկ սիրառատ զույգ, որը հիացմունքի է արժանի: Իսպանիայի թագավոր Ֆելիպեն և թագուհի Լետիցիան այսպես են արտահայտում իրենց զգացմունքները.

Картинки по запросу queen letizia and king felipe kissКартинки по запросу queen letizia and king felipe kissКартинки по запросу queen letizia and king felipe kissПохожее изображениеКартинки по запросу queen letizia and king felipe love

Շատերը կտխրեն՝ իմանալով, որ Կանադայի համակրելի վարչապետ Ջասթին Տրյուդոն ամուսնացած է: Ավելին՝ համացանցում կարելի է գտնել նաև նրա և կնոջ՝ Սոֆիայի սիրառատ լուսանկարները.

<p>Status: mildly thirsty, but dealing with it.&nbsp;</p><p>Status: trying to can, but simply cannot.</p><p>Status: finding nearest political rally in hopes of recreating this moment with a Trudeau poster.</p>Картинки по запросу justin trudeau with wife

ԱՄՆ ամենառոմանտիկ նախկին նախագահ Բարաք Օբաման երբեք հանրությունից չէր թաքցնում կնոջ՝ Միշել Օբամայի հանդեպ տածած իր ջերմ զգացմունքները: Նրանք ևս հանրության առջև հաճախ էին համբուրվում:

Картинки по запросу barack and michelle obama kissКартинки по запросу barack and michelle obama kissКартинки по запросу barack and michelle obama kissКартинки по запросу barack and michelle obama kiss

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի և նրա կնոջ՝ Կառլա Բրունիի սիրային հարաբերությունները միշտ հանրության ուշադրության կենտրոնում էին: Պապարացիներն ամեն կերպ ֆիքսում էին նրանց ամենամտերմիկ պահերը.

Похожее изображение

Похожее изображениеКартинки по запросу карла бруни николя саркози kissКартинки по запросу карла бруни николя саркози kiss

Հայ հանրության մեջ թեպետ ընդունված չէ հանրայնորեր զգացմունքներն արտահայտելը, սակայն,  մեր երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, իրենց միասնական և ամուր ընտանիքով լավ օրինակ են բոլորիս համար:

Նիկոլ Փաշինյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել Ստեփանակերտից

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...