Ֆրանսիական կոսմետիկան ողջ աշխարհում ասոցացվում է նրբաճաշակության և որակի հետ: Ֆրանսուհիները միշտ ընտրում են լավագույնը և պատահական չէ, որ մենք միանգամից սիրահարվեցինք ֆրանսիացի կանանց նախընտրած Le Petit Olivier ապրանքանիշին: Բնական հումքով Le Petit Olivier խնամքի միջոցները ներկայացվում են աշխարհի 64 երկրներում: Հայաստանում ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչը Ֆօլ-Ֆարմ ընկերությունն է: Ընկերության գործադիր-տնօրեն Լիանա Կոստանդյանի հետ զրուցել ենք ֆրանսիական կոսմետիկայի մասին՝ ծանոթացել Le Petit Olivier-ի արտադրանքին, ինչպես նաև քննարկել հայուհիների և ֆրանսուհիների բյութի նախընտրությունները:
-Որքա՞ն ժամանակ է Le Petit Olivier-ն Հայաստանում, կպատմե՞ք ապրանքանիշի մասին:
-Le Petit Olivier -ն Հայաստանում ներկայացնում ենք 2015թ-ից, 4 տարի բացառիկ իրավունքով ներկրում ենք Հայաստան և Արցախ: Le Petit Olivier-ն թարգմանաբար նշանակում է փոքրիկ ձիթապտղի ծառ, այն ստեղծվել է Ֆրանսիայի ամենաարևոտ անկյուններից մեկում՝ Պրովանսում: Le Petit Olivier-ն առաջարկում է դեմքի, մարմնի և մազերի խնամքի միջոցներ՝ 95% և ավելի բնական հումքով : Հումքից, մինչև փաթեթավորումը բացառապես ֆրանսիական է: Le Petit Olivier-ի ողջ տեսականին ոչ միայն չի պարունակում պարաբեններ, պարաֆին, սպիրտ և այլ վնասակար կոնսերվանտներ, այլ նաև զերծ է կենդանական ծագման որևէ պրոդուկտից և կենդանիների վրա փորձարկումներ չի կատարում: Բոլորին է հայտնի, որ ֆրանսիական կոսմետիկան, օծանելիքը լավագույնն է, և մենք ցանկանում ենք բնական հումքով կոսմետիկայի մշակույթը ներմուծել Հայաստան: Ի դեպ՝ կրկին բացառիկ իրավունքով ՀՀ-ում ներկայացնում ենք մեկ այլ ֆրանսիական , բնական հումքով ապրանքանիշ՝ Lovea-ն: Lovea-ն առաջարկում է բնական եւ օրգանական արեւապաշտպան, արեւայրուքի համար եւ դրանից հետո նախատեսված լոսյոններ եւ սփրեյներ, նաեւ 100 % բնական յուղեր ինչպիսիք են կոկոսի, շի, ալոեի յուղերը: Ուզում եմ նշել նաև Lovea-ի մազերի խնամքը՝ շամպուններ, բալզամներ, դիմակներ՝ առանց սուլֆատների եւ սիլիկոնի:
-Որքանո՞վ են հայուհիները հետաքրքրված ֆրանսիական արտադրանքով:
-Ֆրանսիականն ինքնին որակի մասին է խոսում: Մի քիչ անվստահություն կա, որովհետև շատ են կեղծված տարբերակները, բայց մեզ հետ կապ հաստատելով, անհրաժեշտության դեպքում փաստաթղթեր ցույց տալով, համոզվում են , որ հենց Ֆրանսիայից է ներմուծված: Մեր դեպքում այլ կերպ չէր կարող լինել, եթե շատ աշխարհահռչակ բրենդներ արտադրություն ունեն և՛ Ֆրանսիայում, և՛ Չինաստանում, ապա Le Petit Olivier-ն արտադրվում է միայն մեկ գործարանում, որը գտնվում է Ֆրանսիայում. հետևաբար այլ վայրից ներմուծում չի կարող լինել:
-Որո՞նք են մեր կանանց նախընտրած Le Petit Olivier խնամքի միջոցները:
-Հայուհիների ֆավորիտը մազերի խնամքի միջոցներն են ՝ չոր և վնասված մազերի համար նախատեսված, այդ շարքը լավագույն երեք բնական յուղերի հումքի վրա է պատրաստվում ՝ ձիթապտղի, արգանի, շի: Ունենք չլվացվող կրեմներ մազերի համար, որոնք մեր հաճախորդների must have-ն են դարձել: Օճառների հավաքածուն է շատ սիրված, ի դեպ՝ հենց օճառներով էլ սկսվել է Le Petit Olivier-ի գործունեությունը դեռ 1996թ : 2018թ-ին Le Petit Olivier -ն ներկայացրեց ինովացիոն հավաքածու` Anti-pollution՝ աղտոտվածության դեմ, նախատեսված է քաղաքում բնակվող կանանց համար: Մեծ հաջողություն ունի նաև այդ տեսականին, այն մաքրող ու պաշտպանող բնույթ ունի, ինչպես հայտնի է, քաղաքներում օդի աղտոտվածության խնդիր ունենք, և այս հավաքածուն նախատեսված է հենց նման պայմաններում մաշկի խնամքի համար: Ձիթապտղի հավաքածուն կուզեմ առանձնացնել: Le Petit Olivier -ն օգտագործում է սեփական աղացում սառը մամլման ճանապարհով ստացվող ձիթապտղի յուղը , որպեսզի լավագույն որակն առաջարկի հաճախորդներին: Հավաքածուն նախատեսված է չոր և զգայուն մաշկի համար ,այն նույնպես շատ պահանջված է:
-Գիտեմ, որ մինչև վաճառքը նաև խորհրդատվություն եք անցկացնում, պարզում մաշկի կամ մազերի որակը:
-Այո՛, խորհրդատվությունը շատ կարևոր է, պետք է անպայման պարզել մաշկի, մազերի որակը: Երբ նոր էինք Հայաստնում , բոլորը գալիս էին ու ասում, որ ունեն յուղոտ մազեր, բայց մեր մասնագետների հետ խորհրդակցությունից հետո արդեն ճիշտ էին կոմնորոշվում: Թե մենք՝ Ֆօլ-ֆարմը, թե՛ Le Petit Olivier-ն համակարծիք ենք, որ անգամ մարքեթինգային քայլի համար չարժե ասել բաներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում: Օրինակ ընդունված մարքեթինգային քայլ է մազաթափության դեմ շամպունների գովազդը, ինչը իրականում բաց հարց է. մազաթափությունը մեծամասամբ օրգանիզմի ներքին խնդիրների արդյունք է , բայց շամպունը գովազդվում է առանց այս ամենը բացատրելու, մենք ազնվորեն ներկայացնում ենք , որ մինչև շամպունը գնելը պետք է ներքին խնիրների պատճառը պարզել, այսինքն մենք կողմ չենք ոչ ճիշտ գովազդին, որովհտև միևնույն է ժամանակի հետ հաճախորդը ամեն բան իր համար պարզում է:
-Գնային քաղաքականությունը ինչպիսի՞ն է, ֆրասիական կոսմետիկան թա՞նկ է:
-Որակի համեմատ բավականին մատչելի է: 64-ից ավել երկրներում է ներկայացված և ըստ Le Petit Olivier -ի տվյալների Կովկասի տարածքում ամենամատչելին Հայաստանում է: Վստահաբար կարող եմ ասել, որ գին-որակ համադրությամբ որակը մի քանի անգամ գերազանցում է գնին:
-Գարնանային տոների առիթով ի՞նչ առաջարկ ունեք և ի՞նչ է անհրաժեշտ մաշկին գարնանը:
– Գարնանը մաշկին անհրաժեշտ է խոնավեցում, այդ խնդիրը հրաշալի լուծում է ձիթապտղի հավաքածուն: Յուղոտ մաշկի համար ունենք կավեր՝ եթերային յուղերով հարստացված: Տոների հետ կապված ունենք ակցիաներ. մարտի 4-ից 11-ը 1 կտոր գնելու դեպքում զեղչվում է 5%, 2-ի դեպքում 10% և 3 կտորի դեպքում 15 % : Հաճախորդը տեղում կարող է հավաքել ցանկացած հավաքածու իր գրպանին և ճաշակին համապատասխան:
-Որտե՞ղ կարելի է գտնել ձեր արտադրանքը:
-Արդեն երկու տարի է տաղավար ունենք Yerevan Mall-ում, բայց կարելի է ձեռք բերել նաև սուպերմարկետների, դեղատների ցանցերում, կարելի է նաև պատվիրել, առաքում ենք ցանկացած վայր, ուղղակի պետք է գրել ֆեյսբուքյան կամ ինստագրամի էջին:
-Կարո՞ղ եք նշել ֆրանսուհիների և հայուհիների տարբերությունը կոսմետիկա, խնամքի միջոցներ ընտրելու հարցում:
-Ցավոք հայուհիները ավելի քիչ են թե ՛ժամանակ, թե՛ գումար հատկացնում խնամքին, հատկապես տարիքով կանայք: Ֆրանսուհիները միշտ դրա համար ժամանակ ունեն, մենք ուզում ենք ֆրանսուհիների խնամքի մշակույթը ներմուծել Հայաստան, ոչ միայն կոսմետիկայի տեսքով, այլև՝ սեմինարների, հրավիրված մասնագետների միջոցով, որովհետև մեր աղջիկները գեղեցիկ են և պետք է ընդունեն, որ դեկորատիվ կոսմետիկան լուծում չէ, մաշկի խնամքը անհրաժեշտ է: Հաճախ, եթե նույնիսկ դեմքի մաշկին ավելի ուշադրություն են դարձնում, ապա մարմնի մաշկի մասին միայն ամռանն են հիշում, մինչդեռ շատ կարևոր է, որ ողջ տարի մարմնի մաշկը խնամենք, սնուցենք: Le Petit Olivier-ն առաջարկում է լոսյոններ, կրեմներ, որոնք հարուստ են և՛ բնական յուղերով, և՛ գլիցերինով, որոնք մարմնի մաշկը դարձնում են ավելի առաձգական: Lovea բերնդը առաջինն է աշխարհում ներկայացրել արևապաշտպան օրգանիկ կրեմներ, որոնք ևս շատ կարևոր են մարմնի մաշկի համար: Ֆրանսուհիների սիրած և ընդհանրապես աշխարհի ամենաթանկարժեք յուղերից մեկը՝ արգանի յուղը, մեզ մոտ այդքան էլ չեն գնահատում, միգուցե գինն է պատճառը, տարբերություն կա նաև հոտերի առումով, եթե ողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում ամենապահանջված լոգանքի գելերի հոտը հասմիկինն է, ապա ֆրասուհիների ֆավորիտը կիտրոնի հոտն է:
-Որո՞նք են ձեր 5 must have պրոդուկտները:
-Շամպուն և դիմակ Lovea ընկերությունից՝ առանց սուլֆատների, մազերի ամենօրյա խնամքի համար: Ձեռքի կրեմը, որը միշտ ինձ հետ է, ի դեպ՝ ունենք ձեռքի կրեմ ցուրտ եղանակի և կրեմ ֆլուիդներ՝ տաք եղանակի համար: Մարմնի սկրաբ ձիթապտղի հավաքածուից, հրաշալի էֆեկտ է տալիս, նոր Anti-pollution հավաքածուի լվացվելու կրեմը և եզրափակեմ լոգանքի կրեմ-գելերով, որոնք ուղեկցում են ինձ նույնիսկ արտերկրյա ճանապարհորդությունների ժամանակ։ Դրանք հիպոալերգեն են, ի հաշիվ նրա, որ չեն պարունակում օճառ ՝չեն չորացնում մաշկը եւ կարելի է օգտագործել ամեն օր:
Yerevan Mal 1-ին հարկ
Հեռ.՝ (010) 550 805, (077) 788 448, (093) 315 599
Instagram lpo_lovea_armeni
Facebook Fol pharm
Լուսանկարիչ Հրաչյա Ոսկանյան
Մեկնաբանություններ