Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ. Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բրյուսելի փողոցում քայլելիս ես ու Մարիամը դեմ դիմաց հանդիպեցինք Հայաստանի պատվիրակության կազմում Բելգիա ժամանած լրագրողների խմբին:

Նրանցից որևէ մեկը չհարցրեց՝ ինչու ենք եկել Բրյուսել եւ ում հաշվին, ինչպես և ինչ ենք արել օրվա ընթացքում և ում հաշվին: Հիմա տեսնում եմ, որ Երևանում երկու լրատվամիջոց, որոնք լրագրող չունեն Բրյուսելում, պատերազմում են, թե ով ում «հորինվածքի» հեղինակային իրավունքը պետք է հարգեր:

Ունենք 7 հայկական լրատվամիջոցի լրագրող Բրյուսելում, և երկու նյութ՝ հորինված Երևանում: Սա մի թեմա է, որի մասին առաջիկայում անպայման կխոսենք:

Մինչ այդ, կարծում եմ, Բրուսելում իմ ու Մարիամի ծախսած գումարները կհասնեն 100 հազարավոր դոլարների, հայկական դիվանագիտական թիմը կաթվածահար կլինի մեզ ուղեկցելով, պետբյուջեում ճեղք կառաջանա մեր քմահաճույքների բերումով և այս ամենը գաղտնի կպահվի հայ հանրությունից, բայց դա կարևոր չէ:

Բոլորին խնդրում եմ այդ լուրերից չնյարդայնանալ, համբերատար գտնվել, որովհետև սա շատ ավելի լուրջ թեմա է, քան կարող է թվալ, և ես անպայման կանդրադառնամ դրան»:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...