Ջուլիա Ռոբերթսի սիրելի «Calzedonia» իտալական հայտնի ապրանքանիշն արդեն հասանելի է նաև Հայաստանում

Իտալական աշխարհահռչակ «Calzedonia» ապրանքանիշն այսուհետ հասանելի է նաև հայ սպառողներին: Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող ապրանքանիշը զբաղվում է կանացի, մանկական և տղամարդկանց գուլպաների, զուգագուլպաների, լողազգեստների, ծովոփնյա այլ աքսեսուարների արտադրությամբ:

«Calzedonia» բրենդն աչքի է ընկնում իր բարձրորակ և նորաձև տեսականիով, որոնք հասանելի են ավելքի քան  1750 խանութների ու օնլայն տարբերակով։Ապրանքանիշը համագործակցում է այնպիսի աստղերի հետ, ինչպիսիքն են Ջուլիա Ռոբերթսը,Սարա Կարբոներոն, Օլիվիա Կուլպոն և այլոք։ «Calzedonia»-ն ստեղծել է մշակույթ՝ աքսեսուարների միջոցով միշտ տարբերվող ու նորացվող տեսք ստանալու համար։

Ինչպե՞ս ձեռք բերել ապրանքանիշը Հայաստանում և որքանո՞վ են գնային առումով դրանք հասանելի Հայաստանում. Wnews.am-ի հարցերին պատասխանել է Հայաստանում ապրանքանիշը ներկայացնող Աննա Միքաելյանը:

-Ինչու՞ որոշեցիք Հայաստանում ներկայացնել իտալական հենց այս ապրանքանիշը, ինչու՞մն է առավելությունը:

-Ինչպես ասում են, «յուարաքանչյուր հետաքրքիր միտք առաջանում է սեփական պահանջներից»։ Ինքս լինելով բրենդի մեծ սիրահար և մշատական հաճախորդ՝ վերջին շրջանում շատ էի լսում հարցեր, թե որտեղց կարելի է ձեռք բերել նմանատիպ զուգագուլպաներ, այդպես էլ առաջացավ հենց «Calzedonia»-ն Հայաստանում հասանելի դարձնելու ցանկությունը՝ վստահ լինելով, որ որակյալ և տարբերվող արտադրանքը անգամ անտեղյակ հաճախորդներին անտարբեր չի թողնի։

-Ի՞նչ տեսականի եք դուք ներկայացնում:

-Ապրանքանիշն ունի հետևյալ քաղաքականությունը՝ բացի մշտական մոդելներից այլ մոդելներ չեն կրկնվում։ Ստացվում է, եթե դուք ձեռք եք բերել որևէ զուգագուլպա, հնարավոր է, որ կարճ ժամանակ անց միայն դուք ունենաք այդ մոդելից։Մենք, հիմնվելով այս քաղաքականության վրա, տիրապետելով հայկական շուկայի պահանջներին, նաև ժամանակ առ ժամանակ հարցումների միջոցով կազմում ենք մեր ապրանքացանկը։Ինչ վերաբերում է ոճային լինելուն, կարծում եմ՝ միայն այն հանգամանքը, որ մեկ զուգագուլպայով կարելի է ստեղծել բազմազան հետաքրքիր look-եր, կարելի է համարել, որ բրենդը իսկապես հաջողված է ոճային համարվելու համար։

-Արդյո՞ք ուսումնասիրել եք շուկան, ովքե՞ր են ձեր պոտենցիալ հաճախորդները:

-Այո, յուրաքանչյուր բիզնես պահանջում է շուկայի սեգմենտավորում, մեր բրենդի պարագայում ևս բացառություն չէ։Մենք անգամ ունեցել ենք հարցումներ և բավական տիրապետելով շուկային՝ ծանոթ ենք, թե ինչ տեսականու պահանջներ ու ինչ գնային կատեգորիաներ են հետաքքրում հայ սպառողին։Կարող եմ նշել, որ մեր հաճախորդները 2 տարեկանից մինչև 45 և ավել իգական սեռի ներկայացուցիչներն են:

Ինչպե՞ս կարելի է ձեռք բերել «Calzedonia»-ն Հայաստանում:

-Ինչպես նշեցի, ուսումնասիրելով շուկան եկանք այն եզրահանգման, որ սկզբնական շրջանի համար ավելի հարմար է օնլայն տիրույթը։ Աշխատում ենք օնլայն ինստագրամյան էջի միջոցով

-Խոսենք նաև գնային քաղաքականության մասին, որքանո՞վ է ապրանքանիշը հասանելի:

-«Calzedonia»-ն համարվում է պրեմիում դասի ապրանքանիշ և առաջարկում է բարձր որակ, երկար օգտագործելիություն։ Բրենդը կարելի է համարել հասանելի, ամեն դեպքում մեր ներկայացրած տեսականին մեր շուկային հարմար հասանելիություն ունի։

-Շարունակե՛ք միտքը. ես կրում եմ «Calzedonia», որովհետև…

-Յուրօրինակ եմ !

 

Ապրանքանիշի՝ Հայաստանում առկա տեսականուն ծանոթանալու և այն պատվիրելու համար այցելեք հետևյալ հղումով՝ https://www.instagram.com/calzedoniaarmenia/:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...