#MadeinArmenia. Աննա Հակոբյանի կերպարները՝ Իրանում (Photo)

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական հանրապետություն այցի ժամանակ նախապատվությունը տվել է մուգ գույներով դասական կերպարներին։ Տիկին Հակոբյանը պաշտոնական հանդիպումների ժամանակ ամուսնուն ուղեկցելիս ՝ կրել է մուգ գույնի զգեստ՝ հաշվի առնելով պաշտոնական արարողակարգի և էթիկայի պահանջները, իսկ առանձին հանդիպումների և մշակութային միջոցառումների ժամանակ՝ մուգ կանաչ զգեստ։ Կանաչը իրանցիների սիրելի գույներից է և խորհրդանշում է պտղաբերություն, բարեկեցություն:  Բոլոր զգեստները կարված են  Հայաստանում, հատուկ  Իրան այցելության համար :  Կերպարները՝ իմիջ-խորհրդատու Սոֆյա Նավասարդյանից:

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը եղել են «Իմամի», «Շեյխ Լոթֆոլլահ» մզկիթներում, «Ալի Քապու» պալատում և «Քեսարիեհ Բազարի»-ում: Շրջայցի ընթացքում նրանք ծանոթացել են իրանական հոգևոր և մշակութային կառույցների պատմությանը:

Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը տիկին Աննա Հակոբյանի և իր գլխավորած կառավարական պատվիրակության հետ հանդիպում է  ունեցել է տեղի հայ համայնքի հետ: Հանդիպումը կայացել է Թեհրանի «Արարատ» մարզամշակութային միությունում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...