Ֆրանսիայի առաջին տիկինն ամուսնու բացակայության ժամանակ օգտագործում է նրա օծանելիքը

Վերջերս հրապարակված «Մադամ նախագահ» գրքում լրագրողներ Ավա Ջամշիդին և Նատալի Շյուկը հետաքրքիր մանրամասներ են ներկայացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա տիկնոջ՝ Բրիջիտ Մակրոնի անձնական կյանքից:

Ոմանք կարծում են, որ Բրիջիտը շատ է կենտրոնացած հաջողության վրա, վստահ են, որ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի նախագահ է դարձել իր կնոջ շնորհիվ: Քիչ չեն նրանք, ովքեր կարծում են, որ տիկին Մակրոնը հոյակապ դաս է տալիս բոլոր կանանց, քանի որ կարողանում է  գրավիչ մնալ իրենից 24 տարով երիտասարդ ամուսնու համար:

Մինչ այս լրագրողների հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել նախագահի և իր տիկնոջ անձնական հարաբերությունների մասին:

«Երբ Էմանուել Մակրոնն ուղևորության է մեկնում առանց Բրիջիտի, վերջինս ամուսնուց վերցնում է սիրելի օծանելիքը՝  «Eau Sauvage» Dior -ից և նրա բացակայության ժամանակ օգտագործում այն:

«Նրանց իրական զույգ կարելի է անվանել: Երբ ամուսինը գործուղման է, կինը օծվում է  «Eau Sauvage»-ով: Սա անձնական դետալ է, ինչը շատ բան կարող է խոսել նրանց հարաբերությունների մասին»,- պատմել է քաղաքական մեկնաբան Քեթրին Նայը:

Բրիջիտը կարողացել է կառուցել այն հարմոնիկ հարաբերությունները, որում կինը հանդես է գալիս որպես ամուսնու գլխավոր խորհրդատու, ընդգծում են գրքի հեղինակները:  Էմանուելն իսկապես հետևում է կնոջ խորհուրդներին, ինչը ոչ բոլորին է դուր գալիս:

«Ոմանք երազում են նրա անհետանալու մասին: Մակրոնի մի քանի խորհրդականներ անգամ գտնում են, որ ամուրի տղամարդու կարգտավիճակում նախագահի քաղաքական վարկանիշը կբարձրանար»,- ասվում է գրքում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...