Դուետ Աստղիկ Սաֆարյանի հետ (Photo)

Փետրվարի 25-ին կայացավ ,,ԴՈՒԵՏ,, սիրելի աստղի հետ նախագծի ,,Երեխաները և Աստղիկ Սաֆարյանը,, համերգային ծրագիրը նորաբաց ,,ALBERT HALL,, -ում: Սիրված երգչուհի Աստղիկ Սաֆարյանի երգերով հանդես եկան Միլենա Գևորգյանը, Յանա Սահակյանը ,Արիաննա Հովհաննիսյանը , իսկ դուետներով հանդես եկան Միլուշիկը, Նատալին, Candy Angie-ին, Մելիսա Գևորգյանը , Սերգեյ Արզումանյանը, Ամալյա Հարությունյանը, Ժասմինը, Արմինե Խռոյանը, Հասմիկ Պետրոսյանը, Միլա Ջավադյանը: Գեղեցիկ պարային համար ներկայացրեց Dance Art Studio-ն: Իսկ հատուկ հյուրերի շարքում էին Սաթին և Գոռ Համբարձումյանը, Անի և Ինա Մնացականյանները, Էրիկ Զաքյանը և Վիկտորյա Բալբուչակյանը, Ալյա և Մարիա Ադամյանները, պարուհի Կատրինը: Համերգի կազմակերպիչ Ռուբինա Գրիգորյանը նշեց , որ նախագծի հիմնական նպատակը հնարավորություն տալ սկսնակ երգիչ- երգչուհիներին հանդես գալ ավելի պրոֆեսիոնալ արտիստների հետ նույն բեմում, որը մեծ փորձառություն և նոր հմտություններ է տալիս նրանց՝ բեմում ճիշտ և գրագետ ներկայանալու համար:

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...