Մազերի 5 գույն, որոնք նորաձև են 2019-ի գարնանը (Photo)

Մեկ օրից գարուն է. դուք է՞լ եք մեր պես գարնանն այդքան սպասում…

Ամեն սեզոն իր հետ փոփոխությունների ցանկություն է առաջացնում. նոր զգեստապահարան, վարսահարդարում և, ինչու ոչ, մազերի նոր երանգ: Եթե փոփոխությունների սիրահար եք և մտադիր եք գարնանը փոխել մազերի գույնը, ապա Wnews.am-ի այս հրապարակումը ձեզ համար է: Մենք ներկայացնում ենք գարնանը նորաձև մազերի 5 երանգները, դե իսկ ընտրությունը ձերն է:

«Լղոզված պաստել».

Մազերի պաստելային երանգները յուրաքանչյուր գարուն-ամառ սեզոն նորաձևություն են վերադառնում: Այս տարի թրենդային են երկնագույնը, վարդագույն ոսկին, ելակային բլոնդը, ծխեցված վարդագույնը: Եթե նման համարձակ փորձարկումները ձեզ համար չեն, կարող եք կիրառել մազերի տոնիկ, որը երկար չի մնում, կամ պաստելային երանգով ներկեք միայն մազերի ծայրերը:

Կենդանի կորալ.

Ինչպես հայտնի է, կորալը 2019-ի գույնն է, որը չէր կարող շրջանցել նաև գեղեցկության ոլորտը: Մազերի այս  երանգը պարտադրում է ունենալ գերխնամված մաշկ, քանի որ ունակ է ընդգծել թերությունները:

Սառը շոկոլադ.

Շագանակագույնը  երբեք դուրս չի գա նորաձևությունից, որովհետև այն ունիվերսալ է և բոլորին է սազում: Ավելին, այն մաքսիմալ բնական է: Այս սեզոն առավել նորաձև են շոկոլադե սառը երանգները: Եթե ցանկանում եք մազերը ներկելիս միքսել շագանակագույնի մի քանի երանգները, ապա  սառը շոկոլադե պետք է գերակշռի:

Սկանդինավյան բլոնդ.

Սառը տոները նորաձև են նաև բլոնդի դեպքում: Սկանդինավյան բլոնդն ավելի բնական է երևում, քան տաք բլոնդը: Ոճաբանները խորհուրդ են տալիս շիկահերներին ազատվել դեղինից ներկի միջոցով, իսկ մանուշակագույն շամպունների շնորհիվ չեզոքացնել դեղնավուն երանգը, սակայն նկատի ունեցեք, որ մանուշակագույն շամպունը խորհուրդ է տրվում օգտագործել շաբաթը մեկ անգամ:

Մեղրային.

Բացի «կենդանի կորալ» երանգից, 2019-ին խարտյաշ երանգի սիրահարները կարող են ընտրել ևս մի գեղեցիկ գույն՝ «փոշոտ մեղրայինը»: Այն շատ վառ չէ, ինչպես սովորական մեղրայինը, բավականին ոճային և բնական է դիտվում:

 

ՁԵԶ ԿՀԵՏԱՔՐՔՐԻ ՆԱԵՎ

Մեկնաբանություններ

Loading Facebook Comments ...